BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է. ՀՖՖ հայտարարությունը
31 Հունվար 2025

Գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է. ՀՖՖ հայտարարությունը

ՀՖՖ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել ազգային հավաքականի գլխավոր մարզչի հարցի վերաբերյալ։

«Հարգելի երկրպագուներ, ֆուտբոլային հասարակության հարգելի անդամներ,

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գիտակցում է, որ բոլորը հետաքրքրված են Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի նշանակման հարցով։ ՀՖՖ-ն շարունակում է ինտենսիվ բանակցությունները մի քանի թեկնածուների հետ։ 

Թեկնածուներից յուրաքանչյուրի հետ ընթանում են անհատական բանակցություններ և հարցազրույցներ, որոնցով պայմանավորված՝  գլխավոր մարզչի վերջնական ընտրությունը ձգձգվում է։ 

ՀՖՖ-ն անում է առավելագույնը՝ ամենաօպտիմալ տարբերակն ընտրելու համար: Մոտ ժամանակներս արդեն կունենանք հստակություն թեկնածուների շրջանակի հարցում և կներկայացնենք նրանց ՀՖՖ գործադիր կոմիտեի հաստատմանը,-»,- նշված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականն առանց գլխավոր մարզչի է նախորդ տարվա հոկտեմբերից՝ Ալեքսանդր Պետրակովի հեռացումից հետո:  

Մարտի 20-ին Հայաստանի հավաքականը Երևանում կմրցի Վրաստանի թիմի հետ՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆում: Պատասխան խաղը կկայանա Թբիլիսիում՝ մարտի 23-ին: 

Նախորդ հոդվածը
Արարատի ֆուտբոլիստը տեղափոխվել է Գենտ
Հաջորդ հոդվածը
Նոր անուն հայկական լրատվադաշտում` Sportmedia.am

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։