BazaResidence
Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դրտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին| Վանը կամային հաղթանակ տարավ Արարատի դեմ խաղում (տեսանյութ)| Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)|
Արբելոան Ռեալի անհաջողությունները չի արդարացրել Մբապեի և Բելինգհեմի բացակայությամբ
03 Մարտ 2026

Արբելոան Ռեալի անհաջողությունները չի արդարացրել Մբապեի և Բելինգհեմի բացակայությամբ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան նշել է, որ թիմի անհաջողությունները պայմանավորված չեն Ջուդ Բելինգհեմի և Կիլիան Մբապեի վնասվածքներով կամ նրանց բացակայությամբ։

«Մբապեն և Բելինգհեմը որպես պատճա՞ռ. Ոչ, սա «Ռեալ Մադրիդն» է, և մենք բավարար խաղացողներ ունենք առանց նրանց խաղերը հաղթելու համար։ Ես պատրվակներ չեմ փնտրում», - ասել է Արբելոան «Խետաֆեի» դեմ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Արքայական ակումբը» պարտվել է նվազագույն հաշվով։ Այս խաղից հետո «Ռեալը» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 60 միավորով։ «Բարսելոնան» գլխավորում է առաջնությունը 64 միավորով։

Նախորդ հոդվածը
Ալբերտ Ազարյանի մարզադպրոցի 6 մասնաշենքերում ավարտվել են 1-ին հարկի պատերի բետոնացման աշխատանքները
Հաջորդ հոդվածը
Ֆլամենգոն հեռացրել է գլխավոր մարզչին՝ 8-0 հաշվով հաղթանակից հետո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։