Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ռուսաստանի գավաթ. Կրասնոդարը Մոսկվայում զիջել է ԲԿՄԱ-ին, Սպերցյանը մասնակցել է խաղին
05 Մարտ 2026

Ռուսաստանի գավաթ. Կրասնոդարը Մոսկվայում զիջել է ԲԿՄԱ-ին, Սպերցյանը մասնակցել է խաղին

ԲԿՄԱ-ն Ռուսաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի առաջին խաղում 3-1 հաշվով հաղթեց «Կրասնոդարին»։ Խաղը տեղի է ունեցել Մոսկվայում: Հանդիպման հաշիվը բացվել է 22-րդ րոպեին, երբ հյուրերի կազմում Մոզես Կոբնանը դարձել է գոլի հեղինակ:

Տանտերրի կազմում այնուհետև խփած գնդակներով աչքի են ընկել Կիրլ Գլեբովը (54-րդ րոպե), Դանիլ Կրուգովոյը (68-րդ) և Մաթեուս Ալվեշը (93-րդ)։

ԲԿՄԱ-ի խաղացող Օբլյակովը 19-րդ րոպեին չի կարողացել անվրեպ իրացնել 11-մետրանոց հարվածը, իսկ «Կրասնոդարի» պաշտպան Գոնսալեսը ստացել է երկրորդ դեղին քարտը և հեռացվել խաղադաշտից 72-րդ րոպեին։

Հյուրերի կազմում հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը՝ 43-րդ րոպեին դուրս գալով խաղադաշտ:

Կիսաեզրափակչի պատասխան խաղը կկայանա Կրասնոդարում մարտի 17-ին։ Երկրորդ կիսաեզրափակչում կհանդիպեն Մոսկվայի «Դինամոն» և Մոսկվայի «Սպարտակը»։

Նախորդ հոդվածը
ԱՊԼ․ Մանչեսթեր Սիթին միավորներ կորցրեց, Արսենալը հաղթանակ տարավ
Հաջորդ հոդվածը
Լևոն Արոնյանն ու ևս 3 հայ շախմատիստ մասնակցում են Ամերիկայի գավաթ-2026 մրցաշարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։