BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Մարսելը 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է Թուլուզին և դուրս չի եկել Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ
05 Մարտ 2026

Մարսելը 11-մետրանոց հարվածաշարում պարտվել է Թուլուզին և դուրս չի եկել Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչ

Ֆրանսիայի գավաթի 2025/26 մրցաշրջանի քառորդ եզրափակչում «Մարսելը» ընդունել է «Թուլուզին»: Խաղը տեղի է ունեցել Մարսելի «Ստադ Օրանժ Վելոդրոմ» մարզադաշտում: Հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաջողությունը հյուրերի կողմն էր՝ 3:4։

Խաղի երկրորդ րոպեին «Մարսելը» հարձակվող Մեյսոն Գրինվուդն անվրեպ է իրացրել 11- մետրանոց հարվածը։ Տասնմեկ րոպե անց հյուրերի հարձակվող Յան Գբուն հավասարեցրել է հաշիվը։ 56-րդ րոպեին տանտերերի հարձակվող Իգոր Պայշաոն կրկին առաջ է մղել «Մարսելին»: Սակայն չորս րոպե անց պաշտպան Չարլի Կրեսվելը վերականգնել է հաշվի հավասարակշռությունը: 

Ֆրանսիայի գավաթի կիսաեզրափակիչում ընդգրկված չորս թիմերից երեքն արդեն հայտնի են։ «Թուլուզից»բացի, այս փուլ են հասել «Ստրասբուրգը» և «Նիցը»։
 

Նախորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա-լիգա. մեկնարկում է կիսաեզրափակիչ փուլը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Հայաստանի Առաջին խմբի առաջնության 21-րդ, 22-րդ ու 23-րդ տուրերի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։