Կրասնոդարը բողոք է ներկայացրել՝ ԲԿՄԱ-ի երկրպագուների կողմից հնչեցված ռասիստական վանկարկումների վերաբերյալ
«Կրասնոդարը» դիմել է ՌՖՄ-ի նախագահի առընթեր փորձագիտական-մրցավարական հանձնաժողով (ЭСК)՝ կապված ԲԿՄԱ-ի երկրպագուների կողմից հնչեցված ռասիստական վանկարկումների հետ:
«Կրասնոդարի» գլխավոր տնօրեն Վլադիմիր Խաշիգը հայտարարել է, որ «ցուլերը» դիմել են ЭСК՝ Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակչի խաղում ԲԿՄԱ-ի երկրպագուների կողմից հնչեցված ռասիստական վանկարկումների փաստով։ Երեկ կայացած հանդիպումն ավարտվել է բանակայինների` 3:1 հաշվով հաղթանակով։
«Նախ՝ մենք դիմում ենք ներկայացրել ЭСК՝ պարզաբանում ստանալու համար Ջովաննիի, մեր կարծիքով, անօրինական հեռացման վերաբերյալ։ Վատ միտում է դառնում այն, որ Մոսկվայում ԲԿՄԱ-ի հետ մեր խաղերում հաճախ տեղի են ունենում «Կրասնոդարի» խաղացողների անհիմն հեռացումներ։
Երկրորդ՝ մենք բողոք ենք ներկայացնում Ռուսաստանի ֆուտբոլի միության (ՌՖՄ) վերահսկիչ-կարգապահական կոմիտ՝ խնդրելով քննարկել մեր խաղացողների հասցեին ԲԿՄԱ-ի երկրպագուների տրիբունայից հնչած ռասիստական վիրավորանքները։ Բոլոր անհրաժեշտ տեսանյութերը մենք ուղարկել ենք ЭСК»,- ասել է Խաշիգը «Championat»-ի հետ զրույցում։