Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Սպիտակ տանը սպասվող UFC-ի քարտը հայտնի կդառնա այս շաբաթ
05 Մարտ 2026

Սպիտակ տանը սպասվող UFC-ի քարտը հայտնի կդառնա այս շաբաթ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտնել է, որ արդեն այս շաբաթ կհայտարարի Սպիտակ տանը կայանալիք UFC մրցաշարի ամբողջական քարտը (մենամարտերի ցանկը)։

«Այս շաբաթ ես կհայտարարեմ ամբողջ քարտը։ Ամեն ինչ պատրաստ է։ Մենք սա այնպիսի գաղտնիության պայմաններում ենք պահել, որ նույնիսկ մատչմեյքինգի սենյակում, երբ աշխատում էինք այս մրցաշարի վրա, չէինք օգտագործում սովորական գրատախտակը՝ անունների հավաքածուով, այլ ամեն ինչ գրում էինք ձեռքով, իսկ հետո՝ ջնջում։ Սպասելուն քիչ է մնացել», — Ուայթի խոսքերն է մեջբերում MMA Mania պորտալը։

Հիշեցնենք, որ Սպիտակ տանը UFC մրցաշարը նախատեսվում է անցկացնել հունիսի 14-ին՝ ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրի տարածքում։ Այն նվիրված կլինի ԱՄՆ անկախության 250-ամյակին։ Բացի այդ, հունիսի 14-ին իր ծննդյան տարեդարձն է նշում ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը։

Նախորդ հոդվածը
Հայտնի է, թե Ալեգրին իր հետ ում կտանի Մադրիդի, եթե նշանակվի Ռեալի ղեկին
Հաջորդ հոդվածը
Երկրպագուներից մեկը թքել է Տիկնիզյանի վրա․ Նաիրին հանգստացրել են թիմակիցները (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։