BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հայտնի է, թե Ալեգրին իր հետ ում կտանի Մադրիդի, եթե նշանակվի Ռեալի ղեկին
05 Մարտ 2026

Հայտնի է, թե Ալեգրին իր հետ ում կտանի Մադրիդի, եթե նշանակվի Ռեալի ղեկին

«Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին, «Ռեալի» մարզչի պաշտոնում նշանակվելու դեպքում, մադրիդյան ակումբի ղեկավարությունից կխնդրի ձեռք բերել իր ներկայիս թիմի երկու ֆուտբոլիստների, հայտնում է Tuttosport-ը։

Ալեգրին կխնդրի ակումբ վերադարձնել կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, որն արդեն հանդես է եկել «սերուցքայինների» կազմում: Միլանյան ակումբի հետ խաղացողի պայմանագրի երկարաձգման մասին որոշումը դեռևս կայացված չէ: Ալեգրին 40-ամյա խորվաթի մեջ տեսնում է այն մարդուն, ով կկարողանա մարզչի գաղափարները փոխանցել ֆուտբոլային դաշտում։

Երկրորդ խաղացողը կարող է դառնալ կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն, որը կարևոր դեր է խաղացել Մասիմիլիանոյի մոտ «Յուվենտուսում» և այժմ «Միլանի» առաջատարներից մեկն է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» դիտարկում է 58-ամյա իտալացի մասնագետի թեկնածությունը գլխավոր մարզչի պաշտոնում՝ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 17-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Սպիտակ տանը սպասվող UFC-ի քարտը հայտնի կդառնա այս շաբաթ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։