BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Գանձասարն ունի նաև հայ նորեկներ
06 Մարտ 2026

Գանձասարն ունի նաև հայ նորեկներ

Կապանի «Գանձասարը» հայտարարել է երկու հայ ֆուտբոլիստների տեղափոխության մասին:

Ակումբը պայմանագիր է կնքել 20-ամյա եզրային կիսաշապաշտպան Արման Վարդանյանի հետ: Երիտասարդ ֆուտբոլիստի կարիերան անցել է Ղազախստանում, որտեղ Արմանն իր ուղին սկսել է «Էկիբաստուզ» ակումբի երկրորդ թիմի կազմում, այնուհետև տեղափոխվել գլխավոր թիմ: Մեկ մրցաշրջան անցկացնելով «Էկիբաստուզում»՝ Վարդանյանը տեղափոխվել է «Աստանայի» երկրորդ թիմ: Սակայն 2025 թվականին ֆուտբոլիստը կրկին վերադարձել է հարազատ «Էկիբաստուզ», որտեղից էլ տեղափոխվել է «Գանձասար»: «Արջերի» կազմում Արման Վարդանյանը հանդես կգա 8 համարի մարզաշապիկով:

Կապանցիների կազմը համալրել է նաև երիտասարդ Դավիթ Դավթյանը: 17-ամյա կիսապաշտպանը Երևանի «Փյունիկի» սան է: Նա հասցրել է հանդես գալ ակումբի տարբեր տարիքային թիմերում, ինչպես նաև Առաջին խմբում՝ «Փյունիկ Ակադեմիայի» կազմում: Հետագայում Դավիթը պայմանագիր է կնքել «Նոայի» հետ և հանդես եկել «Նոա-2»-ում:

Ընդհանուր առմամբ, երիտասարդ ֆուտբոլիստը Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում անցկացրել է 10 խաղ և դարձել 2 գոլի հեղինակ: Դավթյանը հանդես է եկել Հայաստանի մինչև 14, 16 և 17 տարեկանների հավաքականների կազմերում: Ներկայումս Դավիթը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստ է: «Գանձասարում» նա հանդես կգա վարձակալությամբ և կկրի 17 համարի մարզաշապիկը:

 

Նախորդ հոդվածը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց պայքարը ԵԱ որակավորման փուլում
Հաջորդ հոդվածը
17 տարի թիմում անցկացրած խաղացողին փոխանակել են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։