Ջորկաեֆն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում| Շիրակը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է Գևորգ Ղազարյանի, Գործկոմի անդամի պաշտոնում՝ Հարություն Վարդանյանի թեկնածությունները| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը| Total Chess. Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Արջուն Էրիգաիսիին| Հայ 3 ծանրորդ Դոհայում կմասնակցի Օլիմպիական վարկանիշային մրցաշարի| Շիրակը կառաջադրի Գևորգ Ղազարյանի թեկնածությունը՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում|
Դավաճանության խոստովանությունից հետո Լագրեյդը դժվարությամբ է սնվում և քնում
06 Մարտ 2026

Դավաճանության խոստովանությունից հետո Լագրեյդը դժվարությամբ է սնվում և քնում

Նորվեգացի բիաթլոնիստ Ստուրլա Հոլմ Լագրեյդը պատմել է, որ մեծ սթրես է ապրել իր ընկերուհուն դավաճանելու մասին հրապարակային խոստովանությունից հետո, հայտնում է NRK-ն:

2026 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցավազքում բրոնզե մեդալ նվաճելուց հետո Լագրեյդը հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ երեք ամիս առաջ դավաճանել է իր ընկերուհուն, ում հետ հանդիպում էր կես տարի:

«Ինձ համար դժվար էր ուտելն ու քնելը, այդ պատճառով ավելի շատ նիհարեցի, քան անհրաժեշտ էր: Կարծում եմ՝ բոլոր նրանք, ովքեր նման բան են զգացել, կարող են հասկանալ ինձ: Ինքս էլ չգիտեմ, թե ինչ մարզավիճակում կլինեմ Աշխարհի գավաթի մնացած փուլերում:

Այնուամենայնիվ, հենց Օլիմպիական խաղերի ժամանակ ամեն ինչ զարմանալիորեն լավ անցավ: Ես ուժեղ էի դահուկավազքում: Դա ապացուցում է, որ ՕԽ-ի համար պարտադիր չէ, որ ամեն ինչ կատարյալ դասավորվի: Պարզապես պետք է ներդնել առավելագույնը, երբ դա անհրաժեշտ է»,- ասեց նորվեգացին:

Նախորդ հոդվածը
Թիկնիզյանի թիմակիցը ժամանակ առ ժամանակ կորցնում է հիշողությունը
Հաջորդ հոդվածը
Դատախազությունը պահանջում է 10.5 տարվա ազատազրկում Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողի համար

Ֆեյսբուքյան էջ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։