BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Մեքսիկան գրեթե 100 հազար ուժային կներգրավի երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար
07 Մարտ 2026

Մեքսիկան գրեթե 100 հազար ուժային կներգրավի երկրպագուների անվտանգությունն ապահովելու համար

Մեքսիկայի իշխանությունները ծրագրում են ներգրավել ուժային կառույցների գրեթե 100 հազար աշխատակցի՝ ԱԱ 2026-ում երկրպագուների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս որոշումը կայացվել է թմրակարտելների հետ կապված շարունակական ճնշումների ֆոնին։

Մեքսիկան մրցաշարը հյուրընկալելու է ԱՄՆ-ի և Կանադայի հետ։ Խաղերը կայանալու են 3 քաղաքներում՝ Մեխիկոյում, Մոնտերեյում և Գվադալախարայում։

Հատկապես Խալիսկո նահանգում, որի մայրաքաղաքը Գվադալախարան է, վերջին շաբաթներին անվտանգության իրավիճակը սրվել է. «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելը զինված բախումների մեջ է մտել զինվորականների հետ իր առաջնորդ Նեմեսիո Օսեգերայի լիկվիդացումից հետո։

Աշխարհի առաջնության համակարգող կենտրոնի ղեկավար Ռոման Բարիոսի խոսքով՝ գործողության մեջ կներգրավվի ավելի քան 99,000 մարդ։ Նրանց թվում են՝ մոտ 20,000 զինծառայող և 55,000 ոստիկան, ինչպես նաև մասնավոր պահնորդական ընկերությունների աշխատակիցներ։

Անվտանգության ապահովման համար նախատեսվում է կիրառել մոտ 2,500 ռազմական և քաղաքացիական ավտոմեքենա, 24 թռչող սարք, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) դեմ պայքարի համակարգեր և պայթուցիկ նյութեր հայտնաբերող հատուկ վարժեցված շներ։

Նախորդ հոդվածը
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին անգամ ընդգրկվել է Այնտրախտի մեկնարկային կազմում․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ռեալի բախտը բերեց․ Բարսելոնայի դեպքում հաստատ կսուլեին խախտման համար․ Ժոան Լապորտա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։