BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Կրասնոդարն անակնկալ պարտություն կրեց․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
08 Մարտ 2026

Կրասնոդարն անակնկալ պարտություն կրեց․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ռուբինին» ու զիջեց 1։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Նազմի Գրիպշին՝ 24-րդ րոպեին։ 73-րդ րոպեին Կոնստանդին Նիժերգորոդովը կրկնապատկեց «Ռուբինի» առավելությունը։ «Կրասնոդարի» միակ գոլը հեղինակեց Ջոն Կորդոբան՝ հիմնական ժամանակին ավելացրած 3-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Ազգային ընտրանու մեկ այլ կիսապշտպան՝ Ուգոչուկվու Իվուն, վնասվածքի պատճառով, բացակայում էր «Ռուբինի» հայտացուցակից։

Այս խաղից հետո «Կրասնոդարը» 43 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, սակայն 1 հանդիպում ավել է անցկացրել 40 միավոր ունեցող «Լոկոմոտիվից»։ «Ռուբինը» 26 միավորով 7-րդ տեղում է։

Նշենք, որ այս խաղի կայանալու հարցը մեծ հարցականի տակ էր` եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Հանդիպման մեկնարկից առաջ Կազանում -12 աստիճան էր՝ ըստ Ցելսիուսի սանդղակի։

Ըստ ՌՊԼ-ի կանոնակարգի, -15-ից ավելի ցածր ջերմաստիճանի պայմաններում հանդիպումը կարող էր հետաձգվել։ Ավելի վաղ, «Կրասնոդարում» քննարկել էին Կազան չմեկնելու տարբերակը, քանի որ նախորդող օրերին Թաթարստանի մայրաքաղաքում գրանցվել էր ավելի ցածր ջերմաստիճան։

Նախորդ հոդվածը
Լուկա Մոդրիչը 60 տոմս է գնել միլանյան դերբիի համար՝ հրավիրելով ընտանիքին և ընկերներին
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հաղթեց խոշոր հաշվով․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։