Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Միլանը հաղթեց Ինտերին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
09 Մարտ 2026

Միլանը հաղթեց Ինտերին․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 28-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել էր «Միլանին» ու զիջեց նվազագույն հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Պերվիս Էստուպինյանը՝ 35-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 59-րդ րոպեին։ Ազգային ընտրանու նախկին ավագը 34-րդ րոպեին, կիսադաշտից միայնակ շարժվելով մրցակցի տուգանային հրապարակ, մեն-մենակ մնաց «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի դիմաց, սակայն դարպասը գրավել չհաջողվեց։

Հանդիպման ամենաքննարկվող դրվագներից մեկը հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին էր, երբ գնդակը դիպավ «Միլանի» պաշտպան Սամուել Ռիչիի ձեռքին, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը Դանիելե Դովերին չնշանակեց 11-մետրանոց։



Այս հաղթանակից հետո «Միլանը» 60 միավորով 2-րդ տեղում է և 7 միավորով զիջում է «Ինտերին»։

Իտալիայի առաջնության ավարտին մնացել է 10 տուր։

Նախորդ հոդվածը
Միլան-Ինտեր․ Մենկարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Լեգիան հաղթեց ու լքեց վտանգավոր գոտին․ Բիչախչյանը մասնակցեց գոլային գրոհին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։