BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Մ-23 ԵԱ. Արման Մուսիկյանը կիսաեզրափակչում է
09 Մարտ 2026

Մ-23 ԵԱ. Արման Մուսիկյանը կիսաեզրափակչում է

Սերբական Զրենյանին քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ:

Քառորդ եզրափակչում Մուսիկյանը ժամանակից շուտ առավելության է հասել շվեյցարացի Սանդրո Հունգերբյուլերի նկատմամբ և երեկոյան կգոտեմարտի եզրափակչի ուղեգրերից մեկի համար: Մուսիկյանը մեկնարկում տուշեով հաղթանակի է հասել հունգարացի Զոլտան Միժեիի նկատմամբ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Հայկ Պապիկյանը 1/8 եզրափակչում ժամանակից շուտ առավելության է հասել էստոնիայի ներկայացուցիչ Տրիստան Ալեքսանդրովի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 3-5 հաշվով պարտվել է լեհ Մատեուշ Պեջիցկիին: Մրցակցի՝ եզրափակիչ դուրս գալու պարագայում, հայ ըմբիշը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն կստանա:

70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը ժամանակից շուտ պարտվել է Ռուսաստանի ներկայացուցչին:

97 կգ քաշային Գուրգեն Սիմոնյանը նախնական փուլում 55 վայրկյանում առավելության է հասել իսպանացի Այմար Էգուինոայի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում: Եթե մրցակիցը հասնի եզրափակիչ, Սիմոնյանը պայքարը շարունակելու հնարավորություն կստանա:

57 կգ քաշային Արման Հարությունյանը մեկնարկում 5-7 հաշվով պարտվել է Ռուսաստանի ներկայացուցիչ Այանդար Օնդարին:

Նախորդ հոդվածը
Արարատ-Արմենիայի ավագը կարիերայի 500-րդ հանդիպումն է անցկացրել
Հաջորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա-Լիգա. եզրափակչի և երրորդ տեղի հանդիպումների խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։