Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Մբապեն չի վստահում Ռեալի բժիշկներին և չի վերադառնա խաղադաշտ, մինչև ծնկի ապաքինումը
09 Մարտ 2026

Մբապեն չի վստահում Ռեալի բժիշկներին և չի վերադառնա խաղադաշտ, մինչև ծնկի ապաքինումը

«Ռեալ Մադրիդի» հարձակվող Կիլիան Մբապեն կորցրել է վստահությունը ակումբի բժիշկների նկատմամբ և չի պլանավորում վերադառնալ խաղադաշտ մինչև ծնկի վնասվածքի լիակատար ապաքինումը, հաղորդում է Footmercato-ն՝ հղում անելով Cadena SER-ին։

Աղբյուրի համաձայն՝ հարձակվողը ծնկի կապանի վնասվածք ունի դեկտեմբերից ի վեր. նախկինում նա մեկնել էր Փարիզ՝ տեղացի մասնագետի հետ խորհրդակցելու։

Այս մրցաշրջանում Կիլիան Մբապեն «Ռեալ Մադրիդի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 38 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում։ Ֆրանսիացին «Ռեալում» հանդես է գալիս 2024 թվականից։ 27-ամյա հարձակվողը նախկինում խաղացել է ՊՍԺ-ում և «Մոնակոյում»։

Նախորդ հոդվածը
ՊրոԲասկետ Ա-Լիգա. եզրափակչի և երրորդ տեղի հանդիպումների խաղացանկը
Հաջորդ հոդվածը
Յանսանեի դուբլի և Մալաքյանի գոլի շնորհիվ Փյունիկը Երևանում հաղթեց Շիրակին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։