BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Աբրամովիչն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության. Ռուս գործարարի պահանջները
09 Մարտ 2026

Աբրամովիչն ընդդեմ Մեծ Բրիտանիայի կառավարության. Ռուս գործարարի պահանջները

Ռուս գործարար Ռոման Աբրամովիչի փաստաբանները տեղեկացրել են Մեծ Բրիտանիայի կառավարությանը, որ 2022 թվականին «Չելսի» ֆուտբոլային ակումբի վաճառքից ստացված ողջ հասույթը պատկանում է բիզնեսմենին։ Աբրամովիչը պատրաստ է պայքարել այդ միջոցները բռնագանձելու ցանկացած փորձի դեմ։ Այս մասին հայտնում է The Athletic պարբերականը։

2022 թվականի մայիսին ակումբի վաճառքից ստացված 2,35 միլիարդ ֆունտ ստեռլինգը (մոտ 2,7 միլիարդ եվրո) շարունակում է սառեցված մնալ Մեծ Բրիտանիայի բանկային հաշիվներից մեկում, որը պատկանում է Աբրամովիչի սեփականությունը հանդիսացող ընկերությանը։ Սա տեղի է ունենում այն երկարատև վեճի ֆոնին, թե ինչպես պետք է այդ գումարները ծախսվեն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու նպատակով։

Ակումբի վաճառքից հետո Աբրամովիչն ու Մեծ Բրիտանիայի կառավարությունը չեն կարողացել համաձայնության գալ միջոցների ուղղորդման հարցում։ Ըստ վերջին ֆինանսական հաշվետվությունների 1,4 միլիարդ ֆունտ ստեռլինգը (ընդհանուր 2,35 միլիարդից) հանդիսանում է այն գումարը, որն Աբրամովիչը պարտքով տրամադրել էր ակումբին իր սեփականատեր եղած տարիներին։ Սա հարցականի տակ է դնում այն թեզը, թե արդյոք ողջ գումարը կփոխանցվի բարեգործական նպատակներով, քանի որ նշված 1,4 միլիարդը փաստացի հանդիսանում է գործարարի անձնական միջոցների վերադարձ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահին 1,4 միլիարդ ֆունտի վարկի հարցը երկրորդական է համարվում՝ Ջերսի կղզում ընթացող քրեական հետաքննության համեմատությամբ, որը վերաբերում է Աբրամովիչի միջոցների ծագմանն ու աղբյուրներին։ Քանի դեռ հետաքննությունն ու դատական գործընթացները չեն ավարտվել, այդ միջոցները չեն կարող փոխանցվել որևէ բարեգործական հիմնադրամի։

 

Նախորդ հոդվածը
Նեյմարը կարող է հրավիրվել Բրազիլիայի հավաքական՝ Ֆրանսիայի ու Խորվաթիայի դեմ խաղերի համար
Հաջորդ հոդվածը
Ակրոնը խաղավերջում պարտվեց․ Սևիկյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։