Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի
07 Մարտ 2025

Բասկետբոլի կանանց Մ18 հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Սուրեն Արզումանյանը նշանակվել է բասկետբոլի կանանց Հայաստանի Մ18 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնում է ՀԲՖ մամուլի քարտուղարությունը:

56-ամյա մասնագետն ավելի քան 30 տարվա մարզչական փորձ ունի։ 2018 թվականի ամռանը նա եղել է Հայաստանի Մ18 հավաքականի մարզչի օգնականը, իսկ 2021 թվականին նրա գլխավորությամբ կանանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը գրավել է երրորդ տեղը Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի E ենթախմբում:

Արզումանյանը նաև գլխավորել է կանանց մինչև 20 տարեկանների Հայաստանի հավաքականը, որը մասնակցել է 2022 թվականի Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:

Հիշեցնենք, որ կանանց Եվրոպայի Մ18 C դիվիզիոնի առաջնությունը կկայանա հուլիսի 22-27-ը Անդորրայի մայրաքաղաք Անդորրա լա Վելլայում։

Նախորդ հոդվածը
Հովհաննես Համբարձումյանը կարիերայի 500-րդ խաղն է անցկացրել պաշտոնական մրցումներում
Հաջորդ հոդվածը
Ըմբիշները Տիրանայում կմասնակցեն Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։