BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Արարատի առաջին հաղթանակը, Բեգլարյանի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը՝ 10 փաստով
10 Մարտ 2026

Արարատի առաջին հաղթանակը, Բեգլարյանի տարիքային ռեկորդը. Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրը՝ 10 փաստով

5 հանդիպումներով մեկնարկեց առաջնության գարնանային հատվածը:

Sportmedia-ն տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով:

1. Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տարան, մեկ խաղ ավարտվեց ոչ-ոքի: Առաջնությունում անցկացված 79 հանդիպումներում դաշտի տերերը 35 հաղթանակ են տարել, 20 խաղում գրանցվել է ոչ-ոքի, 24 անգամ հաջողության են հասել հյուրերը:

5 խաղում խփվեց 13 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,6 գոլ), որից 7-ի հեղինակները դաշտի տերերն էին: Առաջնության 79 հանդիպումներում 201 գոլ է գրանցվել (միջինը մեկ խաղում՝ 2,54 գոլ): Առաջնության գարնանային հատվածի անդրանիկ գոլի հեղինակը գանձասարցի Շունտո Կանդան էր, որը 6-րդ րոպեին գրավել էր «Ուրարտուի» դարպասը:

2. Գրեթե 3 տարվա ընդմիջումից հետո «Ալաշկերտին» առաջնությունում վերջապես հաջողվեց կրկին հաղթել «Արարատ-Արմենիային»: Նախորդ հաղթանակը գրանցվել էր 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում, որում ալաշկերտցիներին 3 միավոր էր պարգևել Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլը:



3. «Արարատն» ընթացիկ առաջնությունում առաջին հաղթանակը տարավ՝ ընդհատելով առանց հաղթանակների 18 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 15 պարտություն): Հետաքրքիր է, որ առաջնությունում նախորդ հաղթանակն արարատցիները կրկին տարել էին «Վանի» նկատմամբ անցյալ տարվա մայիսի 8-ին Երևանում կայացած խաղում՝ 2-1: Այդ խաղում ևս «Արարատը» հաղթական գոլը խփել էր հանդիպման ավելացված ժամանակում:

4. «Գանձասարին» վերջապես հաջողվեց առաջին միավորը վաստակել «Ուրարտուի» հետ առաջնության խաղում՝ գրանցելով մարտական ոչ-ոքի՝ 2-2: Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ բոլոր 4 խաղերում էլ հաղթել էր «Ուրարտուն» ընդհանուր 9-1 հաշվով:

5. «Ուրարտուի» անցկացրած պաշտոնական մրցումներում 2800-րդ գոլը խփվեց, որի հեղինակը գանձասարցի Շունտո Կանդան էր:

6. Փյունիկցի Էդգար Մալաքյանը Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 40-րդ գոլը խփեց: Գոլերից 22-ը նրա հաշվին գրանցվել է «Փյունիկում», որի կազմում փորձառու ֆուտբոլիստն առաջնությունում 180-րդ խաղն անցկացրեց: Նա թիմի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցեց Վարազդատ Ավետիսյանին՝ ընդգրկվելով լավագույն հնգյակում:



Էդգար Մալաքյանն ընդգրկվեց ՀՀ առաջնություններում «Փյունիկում» հանդես եկած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում: «Շիրակի» հետ խաղում նա 35 տարեկան 168 օրական էր: Մալաքյանը տասնյակից դուրս թողեց թիմի նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանին, որն իր վերջին խաղը «Փյունիկում» անցկացրել էր 35 տարեկան 93 օրականում:

7. Գանձասարցի Բրուգել Ահուանգբոն և «Վանի» ֆուտբոլիստ Մաուրո Նետուն գոլով նշեցին իրենց նորամուտը Fastex Պրեմիեր լիգայում: Գանձասարցի Շունտո Կանդան էլ առաջին գոլը խփեց Հայաստանի առաջնությունում:

8. Փյունիկցի Մոմո Յանսանեն Fastex Պրեմիեր լիգայում նորամուտը նշեց դուբլով: Նրա խփած 2-րդ գնդակն ընթացիկ առաջնությունում գրանցված 200-րդ գոլն էր:

9. «Ալաշկերտի» դարպասապահ Արսեն Բեգլարյանն «Արարատ-Արմենիայի» հետ մրցավեճում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 350-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 253-ը նա անցկացրել է Fastex Պրեմիեր լիգայում, 27-ը՝ Հայաստանի գավաթի, 1-ը՝ Սուպերգավաթի, 14-ը՝ եվրագավաթների խաղարկություններում, 17 անգամ պաշտպանել է Հայաստանի ազգային, 7 անգամ՝ երիտասարդական հավաքականների դարպասը, 31 խաղ էլ անցկացրել է արտերկրում:



Բեգլարյանի ցուցանիշը 4-րդն է Գևորգ Կասպարովից (530 խաղ), Ռոման Բերեզովսկուց (461) և Օգնյեն Չանչարևիչից (433) հետո: 33-ամյա Բեգլարյանը Fastex Պրեմիեր լիգայում անցկացրած խաղերի քանակով տարիքային նոր ռեկորդ սահմանեց դարպասապահների մեջ՝ գերազանցելով Ստեփան Ղազարյանի ռեկորդային ցուցանիշը: Վերջինս այդ տարիքում դարպասապահներից բոլորից շատ՝ 192 խաղ էր անցկացրել:

10. Ալվին Թերան ակումբային բոլոր մրցաշարերում «Արարատ-Արմենիայում» հոբելյանական՝ 150-րդ խաղն անցկացրեց: Նա այդ ցուցանիշով ռեկորդակիր է թիմում հանդես եկած լեգեոնականների մեջ:

Արարատցի Գոռ Լուլուկյանն էլ Fastex Պրեմիեր լիգայում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց: Խաղերից 31-ին նա մասնակցել է «Արարատի» կազմում:

Նախորդ հոդվածը
Հայաստանի Մ21 հավաքականի պաշտպանը միացել է Ալաշկերտին
Հաջորդ հոդվածը
Մ23 ԵԱ․ Լևիկ Միքայելյանը հաղթեց թուրք մրցակցին ու դուրս եկավ եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։