Բարսելոնայի երկրպագուն Նյուքասլի փոխարեն գնացել է այլ քաղաքի Սենթ Ջեյմս Պարկ
«Բարսելոնայի» երկրպագուն շփոթել է մարզադաշտերը և Չեմպիոնների լիգայի խաղի փոխարեն հայտնվել Անգլիայի ցածր դիվիզիոնի խաղին, գրում է itv.com-ը: «Բարսելոնայի» երկրպագուն մարտի 10-ին ժամանել է Էքսեթեր քաղաքի «Սենթ Ջեյմս Պարկ» մարզադաշտ՝ այն շփոթելով Նյուքասլի նույն անունով ստադիոնի հետ:
Իսպանացի երկրպագուն ակնկալում էր տեսնել իր թիմի հանդիպումը «Նյուքասլ» դեմ՝ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի շրջանակում, սակայն հայտնվել էր սխալ վայրում: Նա իր սխալի մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ մոտեցել է անցակետին և տոմսը ցույց տվել աշխատակցին:
Նրա ճանապարհորդությունը Լոնդոնից Դևոն կոմսություն ամբողջությամբ ձախողված չի դարձել, որովհետև «Էքսեթեր Սիթիի» աշխատակիցները նրան տոմս է տրամադրել «Լինքոլնի» դեմ իրենց խաղի համար:
«Էքսեթեր Սիթիի» երկրպագուների հետ աշխատանքի պատասխանատու Ադամ Սփենսերը պատմել է.
«Մեր աշխատակիցներից մեկը եկավ գրասենյակ և հայտնեց, որ մի տղա է եկել, ով սպասում է «Բարսելոնայի» հետ խաղին: Նրա անգլերենն այնքան էլ լավ չէր, բայց որքանով հասկացանք՝ նա եկել էր Լոնդոնից: Իմ կարծիքով՝ նա հեռախոսով որոնել է «Սենթ Ջեյմս Պարկ» և պարզապես հետևել ուղղություններին:
Նա բավականին հուսահատված էր և մի քիչ էլ շփոթված: Այդ պատճառով մենք նրան տոմս տվեցինք, և նա դիտեց խաղը «իսկական» «Սենթ Ջեյմս Պարկում»: Մենք միշտ ուրախ կլինենք նրան նորից տեսնել»: