Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նոան՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)
12 Մարտ 2026

Նոան՝ Հայաստանի Սուպերգավաթակիր (տեսանյութ)

Հայաստանի Սուպերգավաթային մրցավեճում «Նոան» մրցում էր «Արարատ-Արմենիայի» հետ։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարատվեց 1։1 հաշվով։ 

Հանդիպման հաշիվը, փայլուն հարվածով բացեց Զիդան Բանջաքին՝ 9-րդ րոպեին։ 34-րդ րոպեին, սեփական տուգանային հրապարակում Էդգար Գրիգորյանը խախտեց խաղի կանոնները Հելդեր Ֆերեյրայի նկատմամբ․ մրցավար Զավեն Հովհաննիսյանը նշանակեց 11-մետրանոց հարված, որը դիպուկ իրացնելով՝ Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը։ 2-րդ կեսում գոլեր չեղան, իսկ հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ դիպուկ էին Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի տղաները։ Սա խորվաթ մասնագետի նվաճած 1-ին տիտղոսն էր Հայաստանում։

Հայաստանի գործող չեմպիոնի ու գավաթակրի կազմում վճռորոշ հարվածները դիպուկ իրացրին Հելդեր Ֆերեյրան, Գոռ Մանվելյանը, Մարին Յակոլիշն ու Նարդին Մուլահուսեյնովիչը։ «Արարատ-Արմենիայից» դիպուկ էին Հուգո Օլիվեյրան ու Փոլ Այոնգոն։ Արայիկ Էլոյանի հարվածը որսաց Ալեքսեյ Պլոշադնին, իսկ Ժիրայր Շաղոյանի հարվածը բարձր էր։

Նախորդ հոդվածը
Տեղին չէ նրանց այնտեղ լինելը. Թրամփի սկանդալային հայտարարությունը Իրանի հավաքականի մասին
Հաջորդ հոդվածը
ՉԼ․ Շաբաթվա խորհրդանշական հավաքականը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։