Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բասկետբոլի Ա-լիգա. եզրափակչի առաջին խաղում Ուրարտուն հաղթել է Հատիսին
13 Մարտ 2026

Բասկետբոլի Ա-լիգա. եզրափակչի առաջին խաղում Ուրարտուն հաղթել է Հատիսին

Մարտի 12-ին Օլիմպավան մարզահամալիրում կայացել է Պրոբասկետ Ա-լիգայի եզրափակիչ շարքի առաջին խաղը, որտեղ միմյանց հետ մրցել են «Ուրարտու» և «Հատիս» թիմերը։

Հանդիպումն ավարտվել է «Ուրարտուի» հաղթանակով՝ 86:71 հաշվով։

Խաղի ամենաարժեքավոր խաղացող (MVP) է ճանաչվել «Ուրարտուի» բասկետբոլիստ Ջորդան Թիլմոնը, որը գրանցել է 27 միավոր, 9 ռեբաունդ և 5 արդյունավետ փոխանցում։

Եզրափակիչ շարքի երկրորդ հանդիպումը կկայանա մարտի 14-ին՝ ժամը 18:30-ին, Սպորտի կառավարման կենտրոնում։ Այդ խաղում պարզ կդառնա Պրոբասկետ Ա-լիգայի չեմպիոնի անունը:

Հանդիպման տոմսերը վաճառվում են tomsarkgh.am կայքում:

Նախորդ հոդվածը
ԿԼ․ Քրիսթալ Փելասը Անգլիայում չհաղթեց Լարնակայի ԱԵԿ-ին, Աթենքի ԱԵԿ-ը ջախջախեց Ցելյեին, Ֆիորենտինան հաղթանակ կորզեց Ռակուվից

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։