Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մաուրիցիո Սարին կարող է հեռանալ Լացիոյից
13 Մարտ 2026

Մաուրիցիո Սարին կարող է հեռանալ Լացիոյից

Իտալական «Լացիո» ակումբը կարող է խզել պայմանագիրը գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է լրագրող Նիկոլո Շկիրան։

«Մաուրիցիո Սարիի ապագան որպես «Լացիո» թիմի մարզիչ հաջորդ մրցաշրջանում հարցականի տակ է։ Մարզչի և ակումբի ղեկավարության միջև հարաբերությունները վատթարացել են, և երկու կողմերը կարող են բաժանվել այս ամռանը, չնայած նրա ներկայիս պայմանագրին, որը գործում է մինչև 2028 թվականը (տարեկան 2.5 միլիոն եվրո գումարած բոնուսներ)», - գրել է Շկիրան։

«Լացիոն» 2025/26 թվականների Ա Սերիա-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը՝ 28 խաղից հետո վաստակելով 37 միավոր։ «Ինտերը» առաջինն է՝ 67 միավորով։

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. պայքարը սկսում են հունահռոմեականները
Հաջորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։