Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արամայիս Հարությունյանը և Մանվել Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով
13 Մարտ 2026

Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Արամայիս Հարությունյանը և Մանվել Խաչատրյանը մեկնարկել են հաղթանակով

Սերբիայի Զրենյանին քաղաքում ընթացող Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը սկսել են հունահռոմեականները: 

130 կգ քաշային Արամայիս Հարությունյանը որակավորման փուլում 5-0 հաշվով առավելության է հասել  ավստրիացի Լեոնարդ Յունգերի նկատմամբ ու քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:



Մեծահասակների ԵԱ բրոնզե մեդալակիր Մանվել Խաչատրյանը ևս մեկնարկել է հաղթանակով:
55 կգ քաշային կարգի որակավորման փուլում Խաչատրյանը ժամանակից շուտ առավելության է հասել ուկրաինացի Իվան Ստեֆանսկիի նկատմամբ ու դարձյալ քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել:

63 կգ քաշային Արմեն Սուքիասյանը որակավորման փուլում ժամանակից շուտ պարտվել է Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսուտ Սուլթանովին: Եթե վերջինս հասնի եզրափակիչ, Սուքիասյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

Այսօր գորգ դուրս կգա Հայաստանի ևս 2 ներկայացուցիչ:

Նախորդ հոդվածը
Բասկետբոլի Հայաստանի հավաքականներում տեղի են ունեցել մարզչական նշանակումներ
Հաջորդ հոդվածը
ՈՒԵՖԱ-ն գործ է հարուցել Չելսիի խաղացողի դեմ. նա ՊՍԺ-ի դեմ ՉԼ խաղի ժամանակ հրել էր գնդակ մատակարարող տղային

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։