Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Բեմ Ադեբայո. Ինձ մեղադրում եք, որ 83 միավոր եմ վաստակել, բայց պետք է մեղադրեք մրցակցին
13 Մարտ 2026

Բեմ Ադեբայո. Ինձ մեղադրում եք, որ 83 միավոր եմ վաստակել, բայց պետք է մեղադրեք մրցակցին

«Մայամի Հիթի» կենտրոնական Բեմ Ադեբայոն արձագանքել է քննադատությանը, որն ուղղված է նրա պատմական ելույթին, երբ «Վաշինգտոնի» դեմ խաղում վաստակել է 83 միավոր էր: Այդ ցուցանիշը NBA-ի պատմության երկրորդ ամենաարդյունավետն է, սակայն շատերը դրական չեն վերաբերվել այդ նվաճմանը:

«Դուք ինձ եք մեղադրում, բայց պետք է մեղադրեք նրանց գլխավոր մարզչին: Ես չեմ մեղավոր, որ նա թույլ տվեց ինձ մեկ բասկետբոլիստ հսկի մինչև ես 70 միավոր հավաքեցի: Միայն դրանից հետո սկսեցին երկու հոգով պաշտպանվել իմ դեմ: Այդ պահին արդեն խաղի ավարտին մնացել էր 9 րոպե, ես արդեն 70 միավոր ունեի: Ի՞նչ եք կարծում, ես պետք է կանգ կառնե՞ի:

Զարմանալի է, երբ խոսում են բասկետբոլի «ոչ էթիկական» կողմի մասին: Եթե ես 70 միավոր ունեմ 9 րոպե դեռ պահեստում, ո՞վ նման դեպքում կասեր. «Մարզի՛չ, փոխարինեք ինձ»:

Ասում են մրցավարները շատ են տուգանային նշանակել: Կարող եք դիտել տեսագրությունը: Իմ դեմ իրականում ամեն անգամ կանոնները խախտում էին: Այնպես որ, ես պարզապես գնում էի դեպի տուգանային գիծ»,- ասուլիսի ժամանակ ասել է ամերիկացին:

Նախորդ հոդվածը
Ըմբշամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս եկավ եզրափակիչ
Հաջորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանին Սոչիում կոլորիտային հայ երկրպագու է դիմավորել (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։