BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Fastex Պրեմիեր լիգա. 18-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
14 Մարտ 2026

Fastex Պրեմիեր լիգա. 18-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ

Մարտի 14-ին կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 18-րդ տուրը:

Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։

«Արարատ» - «Գանձասար»

Մարտի 14, ժամը՝ 18:00, Երևան, «Հանրապետական» մարզադաշտ

3 խաղ, որից մեկում հաղթել է «Արարատը», երկուսում գրանցվել է ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-2

1-ին շրջան. 01.08.2025  «Գանձասար» - «Արարատ»՝ 1-1 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Լյուկ Մերիլ 34՛, 1-1՝ Մուսա Կանտե 68՛:

42-րդ րոպեին Մամադու Դումբիան չիրացրեց 11մ հարվածը (բարձր):

«Արարատ»՝ 10-րդ տեղ (6 միավոր), «Գանձասար»՝ 8-րդ տեղ (11 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 



1․ «Արարատը» հաղթանակով սկսեց առաջնության գարնանային հատվածը՝ 2-1 հաշվով պարտության մատնելով «Վանին»: Դա ընթացիկ առաջնությունում արարատցիների առաջին հաղթանակն էր, որի շնորհիվ նրանք ընդհատեցին առանց հաղթանակների 18 խաղերի շարքը (3 ոչ-ոքի, 15 պարտություն): Հետաքրքիր է, որ առաջնությունում նախորդ հաղթանակն արարատցիները կրկին տարել էին «Վանի» նկատմամբ անցյալ տարվա մայիսի 8-ին Երևանում կայացած խաղում միևնույն 2-1 հաշվով: Այդ խաղում ևս «Արարատը» հաղթական գոլը խփել էր հանդիպման ավելացված ժամանակում:

2․ «Գանձասարն» էլ «Ուրարտուի» հետ խաղում մոտ էր հաղթանակին: Առաջին խաղակեսից հետո գանձասարցիները հաղթում էին 2-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո մրցակցին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը:

«Փյունիկ» - «Ալաշկերտ» 

Մարտի 15, ժամը՝ 15:30, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

49 խաղ, «Փյունիկը» հաղթել է 23 անգամ, «Ալաշկերտը»՝ 12, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 77-56

1-ին շրջան. 04.08.2025  «Ալաշկերտ»  - «Փյունիկ»՝ 1-2 (1-0)

Գոլերը՝ 1-0՝ Ջուլիեն Բատիոնո 41՛, 1-1՝ Ջուլիեն Բատիոնո 46՛, ինքնագոլ, 1-2՝ Դանիիլ Կուլիկով 78՛:

«Փյունիկ»՝ 2-րդ տեղ (32 միավոր), «Ալաշկերտ»՝ 3-րդ տեղ (32 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ Գավաթի քառորդ եզրափակչի առաջին խաղում «Նոային» զիջելուց հետո «Փյունիկը» հաջող սկսեց առաջնության երկրորդ հատվածը՝ սեփական դաշտում 3 անպատասխան գնդակ ուղարկելով «Շիրակի» դարպասը: Դա առաջնությունում փյունիկցիների «չոր» հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակն էր: Առաջնության վերջին 6 հանդիպումներում «Փյունիկն» անպարտելի է՝ տանելով 5 հաղթանակ: Այդ ընթացքում միայն «Ուրարտուին» է հաջողվել մեկ միավոր վաստակել «Փյունիկի» հետ մրցավեճում:

2. «Ալաշկերտն» էլ Մոմո Տուրեի խփած միակ գոլի շնորհիվ հաղթեց «Արարատ-Արմենիային», որին չէր կարողացել պարտության մատնել առաջնության նախորդ 8 հանդիպումներում (6 պարտություն, 2 ոչ-ոքի): Նախորդ հաղթանակն «Ալաշկերտն» առաջնությունում տարել էր գրեթե 3 տարի առաջ՝ 2023թ. մայիսի 10-ին ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում, որում ալաշկերտցիներին 3 միավոր էր պարգևել Յեիսոն Ռասինեսի խփած միակ գոլը։



3․ Նախորդ առաջնության առաջին շրջանում «Փյունիկի» նկատմամբ 2-0 հաշվով տարած հաղթանակով «Ալաշկերտն» ընդհատել էր չեմպիոնի հետ հանդիպումներում առանց հաղթանակների 12 խաղերի շարքը, որում կրել էր 9 պարտություն, 3-ն ավարտել էր ոչ-ոքի:

Դրանից հետո մրցակիցների միջև կայացած առաջնության 3 խաղերից երկուսում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի: 

4․ Հանդիպմանը մասնակցելու դեպքում Էդգար Մալաքյանը հայկական ակումբներում և Հայաստանի ազգային ու երիտասարդական հավաքականներում հոբելյանական՝ 400-րդ խաղը կանցկացնի:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե, Հովհաննես Հարությունյան - 4-ական գոլ:

«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:

«Ուրարտու» - ԲԿՄԱ

Մարտի 15, ժամը՝ 19:00, Երևան, «Ուրարտու-1» մարզադաշտ

16 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 13 անգամ, ԲԿՄԱ-ն՝ 2, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 33-13

1-ին շրջան. 02.08.2025  ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1-1 (0-1)

Գոլերը՝ 0-1՝ Բրունո Միշել 12՛, 1-1՝ Նարեկ Հովհաննիսյան 67՛:

«Ուրարտու»՝ 4-րդ տեղ (30 միավոր), ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (15 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ

1․ «Ուրարտուն» «Գանձասարի» հետ առաջնության նախորդ տուրում 2 կարևոր միավոր կորցրեց՝ խաղն ավարտելով մարտական ոչ-ոքի՝ 2-2: Ընդ որում Ռոբերտ Արզումանյանի սաներն առաջին խաղակեսից հետո մրցակցին զիջում էին 0-2 հաշվով, սակայն ընդմիջումից հետո Անտոն Բրատկովի և Նարեկ Աղասարյանի խփած գոլերի շնորհիվ փրկվեցին պարտությունից:

«Ուրարտուն» առաջնության վերջին 10 հանդիպումներում անպարտելի է՝ տոնելով 5 հաղթանակ, նույնքան խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում «Ուրարտուն» կրել է անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:

2․ ԲԿՄԱ-ն այս տարվա պաշտոնական առաջին խաղում 0-2 հաշվով զիջեց երկրի չեմպիոն «Նոային», որին հաղթել էր առաջնության աշնանային հատվածի վերջին խաղում (3-2):



3․ «Ուրարտուն» ԲԿՄԱ-ի ամենադժվարին մրցակիցներից մեկն է Fastex Պրեմիեր լիգայում: Միայն մրցակիցների միջև կայացած 11-րդ խաղում էր ԲԿՄԱ-ին հաջողվել առաջին հաղթանակը տոնել «Ուրարտուի» նկատմամբ, որին զիջել էր նախորդ բոլոր հանդիպումներում: Բանակայինների համար պատմական այդ խաղը կայացել է 2023թ. դեկտեմբերի 4-ին ֆուտբոլի ակադեմիայում, որում Գրենիկ Պետրոսյանի գոլի և մրցակցի պաշտպան Իվան Զոտկոյի ինքնագոլի շնորհիվ ԲԿՄԱ-ն հաղթել էր 2-0 հաշվով:

Եվ ահա նախորդ առաջնության առաջին շրջանում բանակայիններին հաջողվեց երկրորդ անգամ հաղթել «Ուրարտուին»: Իսկ մյուս երկու խաղերում առավելությունը կրկին «Ուրարտուի» կողմն էր: Ընթացիկ առաջնության առաջին շրջանում գրանցված ոչ-ոքին առաջինն էր մրցակիցների մրցավեճում:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 4 գոլ:

ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ԲԿՄԱ-ի պաշտպան Համլետ Սարգսյանը: 5-րդ զգուշացման պատճառով խաղին չի մասնակցի նաև բանակային Գրենիկ Պետրոսյանը:

«Արարատ-Արմենիա» - «Վան»

Մարտի 16, ժամը՝ 15:30, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր

19 խաղ, «Արարատ-Արմենիան» հաղթել է 14 անգամ, «Վանը»՝ 3, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 42-13

1-ին շրջան. 04.08.2025  «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0-0

«Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (34 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (21 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ



1․ «Արարատ-Արմենիային» չհաջողվեց 3-րդ անգամ նվաճել Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը՝ վճռորոշ խաղում հետխաղյա 11մ հարվածաշարում զիջելով «Նոային»: Առաջնության գարնանային հատվածի մեկնարկային խաղում էլ Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը նվազագույն հաշվով զիջել էր «Ալաշկերտին»՝ կրելով մրցաշարում 2-րդ պարտությունը:

2․ «Վանն» «Արարատից» 1-2 հաշվով կրած պարտությամբ սկսեց առաջնության գարնանային հատվածը, թեև այդ խաղում առաջինն էր հասել հաջողության: Գոլի հեղինակ էր դարձել թիմի նորեկ Մաուրո Նետուն: 



3․ «Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Առաջնության վերջին 13 հանդիպումներից 10-ն ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Այդ խաղերում միակ հաղթանակը «Վանի» օգտին գրանցվել է 2024թ. մարտի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում՝ 2-0:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Արարատ-Արմենիա»՝ Ուիլֆրեդ Կուասի Էզա, Ջոնաթան Դուարտե, Արթուր Սերոբյան - 5-ական գոլ:

«Շիրակ» - «Նոա» 

Մարտի 16, ժամը՝ 19:00, Գյումրի, Քաղաքային մարզադաշտ

23 խաղ, «Շիրակը» հաղթել է 7 անգամ, «Նոան»՝ 12, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 23-43

1-ին շրջան. 03.08.2025  «Նոա»  - «Շիրակ»՝ 4-0 (2-0)

Գոլերը՝ 1-0՝ Մաթեուս Այաս 39՛, 2-0՝ Վիրժիլ Պինսոն 45+3՛, 3-0՝ Ներմին Զոլոտիչ 60՛, 4-0՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 87՛:

«Շիրակ»՝ 9-րդ տեղ (10 միավոր), «Նոա»՝ 5-րդ տեղ (26 միավոր):

Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ 



1․ «Շիրակն» այս տարվա պաշտոնական 2-րդ խաղում էլ պարտվեց՝ 3 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը «Փյունիկի» հետ կայացած առաջնության խաղում: Մինչև այդ էլ շիրակցիները գավաթի քառորդ եզրափակիչ խաղում նվազագույն հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային»:


2․ Հանդիպմանը «Նոան» կներկայանա բարձր տրամադրությամբ: Սուպերգավաթի մրցախաղում հետխաղյա 11մ հարվածաշարում 4-2 հաշվով (հիմնական ժամանակում՝ 1-1) հաղթելով «Արարատ-Արմենիային», Սանդրո Պերկովիչի սաները նվաճեցին 2024/25թթ. մրցաշրջանի վերջին մրցանակը՝ յուրօրինակ հեթ-տրիկ ձևակերպելով:



Առաջնության գարնանային հատվածն էլ «Նոան» հաղթանակով էր սկսել՝ 2 անպատասխան գնդակ ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը:

3․ Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 10 հանդիպումներում «Նոան» մեծ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով 8 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Այդ հաղթանակը «Շիրակը» տոնել է 2024թ. ապրիլի 27-ին՝ Գյումրիում առավելության հասնելով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ:

Դիմակայության լավագույն ռմբարկուները

«Շիրակ»՝ Մորի Կոնե - 4 գոլ:

«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Արթուր Միրանյան, Էրալդ Չինարի - 3-ական գոլ:

Հանդիպումը բաց կթողնի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված «Նոայի» պաշտպան Դավիդ Սուալեհեն:

Նախորդ հոդվածը
Ինդիան Ուելս․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը
Հաջորդ հոդվածը
Սոչի-Կրասնոդար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։