BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Իրանի սպորտի նախարարը պահանջում է ԱՄՆ-ին զրկել Աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքից
14 Մարտ 2026

Իրանի սպորտի նախարարը պահանջում է ԱՄՆ-ին զրկել Աշխարհի առաջնությունն ընդունելու իրավունքից

Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալիի կարծիքով FIFA-ն պետք է զրկի ԱՄՆ-ին 2026 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքից։

«FIFA-ն պետք է խլի Աշխարհի առաջնության անցկացման իրավունքը Միացյալ Նահանգներից: Եթե խաղերն անցկացվեին Մեքսիկայում, հնարավոր է՝ մենք կարողանայինք որոշակի միջոցներ ձեռնարկել: Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը երկու-երեք ամիս, իսկ մենք դեռ գտնվում ենք հակամարտության մեջ։ Մյուս կողմից՝ իրենք են սպառնում, թե մեր հավաքականը վտանգի տակ է»։

Նախարարը նշել է, որ Իրանը լուրջ մտահոգություններ ունի իր ազգային թիմի անվտանգության վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՄՆ նախագահի պահվածքը և հակասական հայտարարությունները։

Դոնյամալին հավելել է, որ եթե Մեքսիկան և FIFA-ն պայմաններ ստեղծեն Իրանի հանդիպումները Մեքսիկայում անցկացնելու համար, իրենք պատրաստ կլինեն քայլեր ձեռնարկել, սակայն ներկա առճակատման պայմաններում դա դեռ հնարավոր չէ։

«Հուսով եմ, որ պայմաններն այնպիսին կլինեն, որ մեր հավաքականը կարողանա մասնակցել Աշխարհի առաջնությանը, բայց այս պահին դրանք չկան», — նախարարի խոսքերն է մեջբերում SNN-ը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ ռազմական գործողություն սկսեցին Իրանի դեմ: Ի պատասխան՝ Իրանը հարվածներ հասցրեց ամերիկյան ռազմակայաններին և այլ օբյեկտներին Իսրայելում, Կատարում, ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Քուվեյթում և Բահրեյնում:

Նախորդ հոդվածը
Սպերցյանը 5-րդ րոպեին բացում է Սոչիի դեմ հանդիպման հաշիվը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սպերցյանի դուբլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին՝ Սոչիի դեմ դրամատիկ խաղում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։