Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ռանոսն 1-ին հաղթանակը տոնեց Այնտրախտ Բրաունշվայգի կազմում
14 Մարտ 2026

Ռանոսն 1-ին հաղթանակը տոնեց Այնտրախտ Բրաունշվայգի կազմում

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 26-րդ տուրում Բրաունշվայգի «Այնտրախտը» ընդունել էր Դյուսելդորֆի «Ֆորտունային» ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ռոբին Հոյսերը՝ 62-րդ րոպեին։

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը տանտերերի կազմում փոխարինման մտավ 2-րդ կեսի մեկնարկին։

Սա Ռանոսի 1-ին հաղթանակն էր «Այնտրախտի» կազմում։ Մինչ այս, 22-ամյա հարձակվողը նոր թիմի կազմում մասնակցել էր բոլոր 5 հանդիպումներին (ընդհանուր ստանալով 149 րոպե խաղաժամանակ), սակայն հաղթանակ չէր տոնել՝ 3 պարտություն, 2 ոչ-ոքի։

Այս հաղթանակի շնորհիվ Բրաունշվայգը ներկայացնող ակումբը 29 միավորով 12-րդ տեղում է։

Նախորդ հոդվածը
Արարատ-Գանձասար․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Նյուրնբերգը հաղթեց․ Մկրտչյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։