BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Խաղում էի 3-րդ դիվիզիոնում, ստանում էի 75 եվրո ու նաև որպես անտառահատ էի աշխատում․ Մատիչը կարիերայի սկզբի մասին
15 Մարտ 2026

Խաղում էի 3-րդ դիվիզիոնում, ստանում էի 75 եվրո ու նաև որպես անտառահատ էի աշխատում․ Մատիչը կարիերայի սկզբի մասին

«Չելսիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռոմայի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, որը ներկայումս հանդես է գալիս «Սասուոլոյում», պատմել է կարիերայի դժվարին մեկնարկի մասին։

«Սերբիայում ինձ ոչ ոք չէր ցանկանում տեսնել իր թիմում։ Ես խաղում էի երրորդ դիվիզիոնում, և աշխատավարձս ամսական 75 եվրո էր։ Ֆուտբոլով չէի կարողանում ինքս ինձ կերակրել և հորս հետ որպես անտառահատ էի աշխատում։

Ունեի երկու երազանք՝ նորամուտս նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում և խաղալ Բելգրադի «Ցրվենա Զվեզդայում»։ Բայց կարծում էի, թե դրանք ընդամենը երազանքներ են։

Փոխարենը ես մեկնեցի փորձաշրջանի «Կոշիցե», և Յան Կոզակը ցանկացավ ինձ տեսնել թիմում. այդպես ամեն ինչ սկսվեց։ Մենք նվաճեցինք Սլովակիայի գավաթը 2008/09 մրցաշրջանում, ես տեղափոխվեցի «Չելսի», իսկ «Կոշիցեն» խաղաց Եվրոպա լիգայում՝ նույնիսկ մրցելով «Ռոմայի» հետ (3:3՝ տանը, 1:7՝ Հռոմում)։ Եղբայրս՝ Ուրոշը, դաշտում էր»,— ասել է Մատիչը։

37-ամյա ֆուտբոլիստը 48 հանդիպման է մասնակցել Սերբիայի ազգային հավաքականի կազմում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։

Նախորդ հոդվածը
Ուրարտու-ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց․ Գրիգորյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։