BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Փյունիկը ներկայացրեց հերթական նորեկին
01 Փետրվար 2025

Փյունիկը ներկայացրեց հերթական նորեկին

Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» ներկայացրել է հերթական նորեկին:

«Ուրախ ենք հայտնել, որ մեր թիմի շարքերն է համալրել 26-ամյա ռուս կիսապաշտպան Դանիիլ Կուլիկովը:

Կուլիկովը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է և 2018 թվականին իր նորամուտն է նշել ռուսական ակումբի հիմնական թիմի կազմում: Վերջինիս հետ նա դարձել է Ռուսաստանի կրկնակի գավաթակիր (2018/19, 2020/21 թթ.) և սուպերգավաթակիր (2019 թ.):

«Երկաթուղայինների» կազմում Դանիիլ Կուլիկովը մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2020/21 թթ. և Եվրոպա լիգայի 2021/22 թթ. խաղարկությունների խմբային փուլի հանդիպումներին:

Ընդհանուր առմամբ, նա «Լոկոմոտիվում» անցկացրել է 89 խաղ։ Կուլիկովը կես տարի հանդես է եկել նաև ռուսական մեկ այլ թիմում՝ «Ռոդինայում»:

Ռուս ֆուտբոլիստի նախորդ ակումբը Մինսկի «Դինամոն» էր, որտեղ նա խաղացել է նախորդ տարվա օգոստոսից: 2024 թվականին Կուլիկովը «Դինամոյի» հետ դարձել է Բելառուսի չեմպիոն, ինչպես նաև դինամոյականների կազմում մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի հանդիպումներին:

2020-21 թթ. Դանիիլ Կուլիկովն հանդես է եկել նաև Ռուսաստանի երիտասարդական հավաքականում և մասնակցել է 2021 թ. Եվրոպայի Մ-21 տարեկանների առաջնության եզրափակիչ փուլին:

Դանիիլին մաղթում ենք բարի գալուստ և հաջող ելույթներ «Փյունիկում»,-ասված է երևանյան ակումբի հայտարարությունում. 

Նախորդ հոդվածը
Փյունիկը ներկայացրել է հերթական նորեկին
Հաջորդ հոդվածը
Ջերմուկում կայացել է Համահայկական ձմեռային խաղերի բացման հանդիսավոր արարողությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։