Հայաստանի Մ19 հավաքականը մարտի 18-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի Մ-19 հավաքականը մարտի 18-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ռազմիկ Գրիգորյանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։
Դարպասապահներ
Արթուր Պետրոսյան - «Փյունիկ-2»
Նուբար Գիշյան - «Ուրարտու-2»
Ռոման Խաչատրյան - «Նոա-2»
Պաշտպաններ
Արթուր Մովսեսյան - ԲԿՄԱ
Էդմոնդ Հայրապետյան - «Փյունիկ-2»
Էդուարդ Պողոսյան - «Արարատ-Արմենիա-2»
Արմեն Սուքիասյան - «Փյունիկ-2»
Հայկ Ղուկասյան - «Արարատ-Արմենիա-2»
Կիսապաշտպաններ
Աշոտ Ոսկանյան - «Ուրարտու-2»
Ժիրայր Աշիկյան - «Փյունիկ»
Կիլիլ Եդիագարյան - ԲԿՄԱ-2
Մարտին Շահգելդյան - «Կալմար» (Ֆրանսիա)
Դավիթ Բաթոյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Դավիթ Դավթյան - «Նոա-2»
Մարտուն Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա-2»
Դանիել Համբարձումով - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Հարություն Մովսիսյան - «Արարատ-Արմենիա-2»
Ալբերտ Գարեգինյան - «Նոա-2»
Հարձակվողներ
Մայքլ Ասիրյան - «Նոա-2»
Սարգիս Գասպարյան - «Ուրարտու-2»
Այս հավաքով Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած հավաքականը պատրաստվում է Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլին։ Մարտի 24-ին մեր ընտրանին կմրցի Կոսովոյի, մարտի 27-ին՝ Թուրքիայի, մարտի 30-ին՝ Ջիբրալթարի հետ։