Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ալաշկերտը պարզաբանել է Մուսախանյանի հետ կապված դրվագը
09 Մարտ 2025

Ալաշկերտը պարզաբանել է Մուսախանյանի հետ կապված դրվագը

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալել էր «Արարատին» և զիջեց նվազագույն հաշվով։

Հանդիպման 12-րդ րոպեին «Ալաշկերտի» պահեստային Հայկ Մուսախանյանը մտել էր խաղադաշտ ու խոտածածկին տապալում «Արարատի» վինգեր Մուսա Կանտեին։

Տեսանյութը կարող եք դիտել մեր թելեգրամյան ալիքում։

Այս առիթով «Ալաշկերտը» հանդես է եկել հայտարարությամբ․
 
«ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
«Ալաշկերտ»-«Արարատ» մրցավեճի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին
Սիրելի երկրպագուներ, հարգելի ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, այսօր խաղի ժամանակ
տեղի ունեցած միջադեպը պարզաբանման կարիք ունի։
Հեռարձակման ժամանակ տեսանելի է եղել միայն ֆուտբոլիստների բախման պահը, սակայն հարկ է նշել՝ այդ ամենին նախորդել է «Արարատի» ֆուտբոլիստի միտումնավոր գործողությունը։ Ֆուտբոլիստը գնդակով հարվածել է դեպի «Ալաշկերտի» պահեստայինների նստարանը, ինչն էլ պատճառ է դարձել նման արձագանքի «Ալաշկերտի» ֆուտբոլիստի/ֆուտբոլիստների կողմից։
 Հանդիպման գլխավոր մրցավար Արտեմ Գասպարյանը երկու ֆուտբոլիստներին էլ զգուշացրել է դեղին քարտով։
 Դրվագն արդեն անցյալում է, ամեն ինչ հարթվել է»,-ասված է հայտարարությունում։

Նախորդ հոդվածը
Էլինա Ավանեսյանը պարտվեց ու լքեց պայքարը Ինդիան Ուելսում
Հաջորդ հոդվածը
Փյունիկ - Ուրարտու. Մեկնարկային կազմեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։