BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը
16 Մարտ 2026

Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի ազգային հավաքականը

Արտակ Ադամյանը որոշել է այլևս չշարունակել աշխատանքը Կանանց Հայաստանի ազգային հավաքականում։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

ՀՖՖ-ն շնորհակալություն է հայտնում Արտակ Ադամյանին՝ կանանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում կատարած պրոֆեսիոնալ և նվիրված աշխատանքի համար։

«Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր ընտրանին մեկ քայլ առաջ կատարեց՝ պաշտոնական խաղերում գրանցելով իր առաջին հաղթանակը և ցույց տալով, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում զարգացման մեծ ներուժ և խոստումնալից հեռանկար ունի։

Նրա նպատակասլաց և հետևողական աշխատանքի շնորհիվ թիմը կայացավ, և ամուր հիմքեր ստեղծվեցին հետագա հաջողությունների համար։ Այս ամենը հաշվի առնելով՝ համոզված եմ, որ կանանց ազգային հավաքականը նոր հաջողություններ է ունենալու նաև Արտակ Ադամյանի ստեղծած հիմքի շնորհիվ։

Վստահ եմ, որ նրա ներդրած ջանքերը դրական ազդեցություն կունենան Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման գործում։

Մաղթում եմ Արտակ Ադամյանին նոր հաջողություններ մարզչական կարիերայում», - հայտարարել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը։

Հրաժեշտի խոսքով է ներկայացել նաև Արտակ Ադամյանը։

«Հարգելի՛ թիմակիցներ և ֆուտբոլասերներ,

Մեր համատեղ ճանապարհը Հայաստանի կանանց ազգային հավաքականում մոտեցավ ավարտին։ Այս ժամանակահատվածը լի էր մարտահրավերներով, հաղթանակներով և անփոխարինելի փորձով։ Սա հեշտ որոշում չէր, սակայն կարծում եմ՝ եկել է պահը։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ֆուտբոլիստներին՝ կամքի, համառության և ներդրած էներգիայի համար։ Դուք ապացուցեցիք, որ կանանց ֆուտբոլը Հայաստանում մեծ ներուժ ունի։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին և բոլոր աշխատակիցներին՝ նվիրված աշխատանքի և արդյունավետ գործակցության համար։ Շնորհակալ եմ նաև մեր երկրպագուներին, ովքեր անդադար աջակցել են մեզ թե՛ հաղթանակի, թե՛ պարտության պահին։

Իմ երախտագիտությունս եմ հայտնում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ վստահության, տրամադրած հնարավորության և աջակցության համար։

Մեր ֆուտբոլիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ։ Վստահ եմ, որ նրանք դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց խաղով»,
- նշել է Ադամյանը։

Արտակ Ադամյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը տոնել է առաջին պաշտոնական հաղթանակը։ 2024 թ. ապրիլի 9-ին ԵՎՐՈ-2025-ի որակավորման փուլում մեր ընտրանին 3։2 հաշվով գերազանցեց Բուլղարիային։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի ազգային հավաքականը ԱԱ 2027-ի որակավորման փուլում ընդգրկված է C լիգայի C6 խմբում։ Մեկնարկային խաղում մեր ընտրանին 0:3 հաշվով զիջել է Ղազախստանին: Մեր թիմի հաջորդ հանդիպումը ապրիլի 14-ին է։ Տանը կընդունենք Բելառուսին:

Նախորդ հոդվածը
Էշլի Քոուլը դարձել է իտալական ակումբի գլխավոր մարզիչը
Հաջորդ հոդվածը
Transfermarkt-ի տվյալներով՝ Ռեալը կորցրել է առաջատարությունը խաղացողների արժեքի առումով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։