BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Հունահռոմեականները վերադարձել են Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից և կիսվել տպավորություններով
17 Մարտ 2026

Հունահռոմեականները վերադարձել են Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունից և կիսվել տպավորություններով

Ըմբշամարտի Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում մեդալներ նվաճած հայ ըմբիշներն այս գիշեր վերադարձել են հայրենիք:



Երիտասարդական ԵԱ-ի ոսկե մեդալակիր Սուրեն Աղաջանյանը ֆեդերացիայի հետ զրույցում խոսել է ամենաբարդ գոտեմարտի և եզրափակչում՝ մրցակցի խորամանկության մասին:

«Իհարկե, հաղթանակի հետևից էի գնացել. անգամ այն դրոշը, որով որ ես գորգի մեջ վազեցի, դա իմ անձնական դրոշն է եղել, ես իմ հետ նախօրոք տարել էի: Ամենալարված գոտեմարտը երևի լեհի հետ գոտեմարտն էր, որովհետև ինչ-որ պահի զգոնությունս թուլացնելու պատճառով միավորներ բաց թողեցի, բայց ֆունկցիոնալս թույլ տվեց, որ հետո այդ ամեն ինչը հետ բերեմ։

Այդ երկրորդ հնարքը, որ սկսեցի անել, դա կոպիտ ասած պահեստային էի պահել, որովհետև իրենք, որ տեսել էին ես կրծքից եմ գլորումներս կատարում, վրացու կողերը ամբողջովին յուղել էին ու դա ես գիտեի, փորձեցի մի պահ բռնեմ, զգացի, որ չի ստացվելու: Դրա համար արդեն անցա մյուս տարբերակներին, որը իրենք ոչ տեսել էին, ոչ սպասում էին»,- ասել է Աղաջանյանը։

ԵԱ-ի ոսկե մեդալակիր Արամայիս Հարությունյանը ևս խոսել է մրցաշարի մասին. «Ամենաբարդ գոտեմարտը, դե բնականաբար, եզրափակիչ գոտեմարտն էր, հակառակորդս Եվրոպայի չեմպիոն, աշխարհի չեմպիոն էր, լուրջ մրցակից էր: Կարողացա ճիշտ գոտեմարտի շնորհիվ հաղթանակի նժարը թեքել դեպի մեր կողմ»:

Նախորդ հոդվածը
Մարմնամարզիկներն այսօր Կատարից վերադառնում են Հայաստան
Հաջորդ հոդվածը
Ռունին պատասխանել է` ով պետք է դառնա Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։