BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Սկանդալ. Սենեգալին տեխնիկական պարտություն է գրանցվել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղում
18 Մարտ 2026

Սկանդալ. Սենեգալին տեխնիկական պարտություն է գրանցվել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղում

Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան (CAF) իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Սենեգալը պարտվել է Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղում։

«Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) վերաքննիչ խորհուրդը որոշել է, որ Աֆրիկայի Ազգերի գավաթի կանոնակարգի 84-րդ հոդվածի համաձայն՝ Սենեգալին տեխնիկական պարտություն է գրանցվել 2025 թվականի Աֆրիկայի Ազգերի գավաթի եզրափակչի՝ Մարոկկոյի դեմ խաղում։ Հետևաբար, խաղի արդյունքը գրանցվել է 3-0 հաշվով՝ հօգուտ Մարոկկոյի ֆուտբոլի ֆեդերացիայի (FRMF)», - ասվում է CAF-ի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ մրցաշարի վճռորոշ խաղում Սենեգալը լքել է խաղադաշտը 90+8-րդ րոպեին՝ Բրահիմ Դիասի նկատմամբ խախտման համար նշանակված 11 մետրանոց հարվածից հետո։ Խաղը վերսկսվել է 13 րոպե անց և ավարտվել է Սենեգալի ազգային հավաքականի՝ 1-0 հաշվով հաղթանակով։

Նախորդ հոդվածը
Չեմպիոնների լիգա. մարտի 18-ի խաղացանկը
Հաջորդ հոդվածը
Շախմատի հանդիպում՝ Հայաստանի և Իրանի երիտասարդ շախմատիստների միջև

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։