Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սենեգալը կդիմի CAS-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթը Մարոկկոյին շնորհելու որոշման բողոքարկման նպատակով
18 Մարտ 2026

Սենեգալը կդիմի CAS-ին՝ Աֆրիկայի ազգերի գավաթը Մարոկկոյին շնորհելու որոշման բողոքարկման նպատակով

Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ իրենք կբողոքարկեն Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի՝ 2026 թվականի Աֆրիկայի ազգերի գավաթը Մարոկկոյին շնորհելու որոշումը՝ դիմելով Սպորտային արբիտրաժային դատարան (CAS):

Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ կազմակերպությունը մտադիր է «պաշտպանել սենեգալյան ֆուտբոլի իրավունքները բոլոր հասանելի իրավական միջոցներով»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիան բավարարել է Մարոկկոյի բողոքարկումը և Սենեգալին տեխնիկական պարտություն գրանցել Աֆրիկայի ազգերի գավաթի եզրափակչում՝ Բրահիմ Դիասի նկատմամբ 90+8-րդ րոպեին նշանակված տուգանային հարվածից հետո դաշտը լքելու համար։

Խաղը վերսկսվել է 13 րոպե անց և ավարտվել Սենեգալի ազգային հավաքականի 1-0 հաշվով հաղթանակով։

Նախորդ հոդվածը
Շախմատի հանդիպում՝ Հայաստանի և Իրանի երիտասարդ շախմատիստների միջև
Հաջորդ հոդվածը
Շմեյխելը կարող է ավարտել կարիերան ուսի լուրջ վնասվածքի պատճառով

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։