BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Լու Ժանմոնոն նվաճեց կարիերայի գլխավոր անհատական մրցանակը
19 Մարտ 2026

Լու Ժանմոնոն նվաճեց կարիերայի գլխավոր անհատական մրցանակը

Փոխանցումավազքերի կրկնակի Օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, ֆրանսիացի բիաթլոնիստուհի Լու Ժանմոնոն դարձավ 2025/2026 մրցաշրջանի Աշխարհի գավաթի խաղարկության ընդհանուր հաշվարկի հաղթող: Սա Ժանմոնոյի կարիերայում առաջին «Մեծ բյուրեղյա գլոբուսն» է:

Ժանմոնոն երաշխավորեց տիտղոսի նվաճումը մրցաշրջանի ավարտից երկու մրցավազք առաջ: Մարտի 19-ին Օսլոյում ընթացող Աշխարհի գավաթի հերթական փուլի շրջանակում անցկացվել է արագասահքի մրցավազքը:

 «Մեծ բյուրեղյա գլոբուսի» համար պայքարում Լուն պետք է այս մրցավազքում առաջ անցներ ընդհանուր հաշվարկում իր միակ մրցակցից՝ ֆինն Սուվի Մինկինենից, ինչը ֆրանսուհին արել է: Այժմ նրա առավելությունը Մինկինենի նկատմամբ ընդհանուր հաշվարկում կազմում է ավելի քան 200 միավոր, ինչը Մինկինենն արդեն չի կարող մաթեմատիկորեն չեզոքացնել:

Սպրինտի 65 մասնակիցների վերջնագծին հասնելուց հետո Ժանմոնոն զբաղեցնում է միջանկյալ 6-րդ տեղը: Մինկինենն առայժմ 11-րդն է: Լուն նրանից առաջ է անցել 20,8 վայրկյանով:

Նախորդ հոդվածը
Fastex Պրեմիեր լիգա. 19-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Հաջորդ հոդվածը
Իսրայելական թիմերը չեն հեռացվի միջազգային մրցաշարերից․ Ջանի Ինֆանտինո

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։