Fastex Պրեմիեր լիգա. 19-րդ տուրի հանդիպումներին ընդառաջ
Մարտի 20-ին 19-րդ տուրի հանդիպումներով կմեկնարկի Fastex Պրեմիեր լիգայի 3-րդ շրջանը:
Sportmedia.am-ը ներկայացնում է տուրի անոնսը։
«Վան» - «Արարատ-Արմենիա
Մարտի 20, ժամը՝ 15:30, Չարենցավան, Քաղաքային մարզադաշտ
20 խաղ, «Վանը» հաղթել է 3 անգամ, «Արարատ-Արմենիան»՝ 15, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 13-45
1-ին շրջան. 04.08.2025 «Վան» - «Արարատ-Արմենիա»՝ 0-0
2-րդ շրջան. 16.03.2026 «Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 3-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Զիդան Բանջաքի 15՛, 2-0՝ Ալիունե Նդուր 26՛, 11մ, 3-0՝ Արթուր Սերոբյան 56՛:
«Վան»՝ 6-րդ տեղ (21 միավոր), «Արարատ-Արմենիա»՝ 1-ին տեղ (37 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Վանն» անհաջող է սկսել 2026թ.: «Արարատին» 1-2 հաշվով զիջելուց հետո չարենցավանյան ակումբը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ ընդունեց «Արարատ-Արմենիայից»՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը: Առաջիկա հանդիպումը կլինի պաշտոնական մրցումներում «Վանի» հոբելյանական՝ 200-րդ խաղը:

2. Իսկ «Արարատ-Արմենիայի» համար «Վանի» նկատմամբ տարած հաղթանակն առաջինն էր առաջնության գարնանային հատվածում: Այդ խաղում Զիդան Բանջաքին և Ալիունե Նդուրը բացեցին գոլերի հաշիվը Fastex Պրեմիեր լիգայում: Նախորդ տուրում Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը նվազագույն հաշվով զիջել էր «Ալաշկերտին», որից հետո անհաջողության էր մատնվել նաև Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթի մրցավեճում՝ հետխաղյա 11մ հարվածաշարում զիջելով «Նոային»:
3. «Արարատ-Արմենիան» մեծ առավելության է հասել «Վանի» նկատմամբ: Առաջնության վերջին 14 հանդիպումներից 11-ն ավարտվել են «Արարատ-Արմենիայի» հաղթանակով: Այդ խաղերում միակ հաղթանակը «Վանի» օգտին գրանցվել է 2024թ. մարտի 3-ին Ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում՝ 2-0:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Արարատ-Արմենիա»՝ Արթուր Սերոբյան - 6 գոլ:
Հանդիպումը բաց կթողնի 5 դեղին քարտի արժանացած «Արարատ-Արմենիայի» պաշտպան Ժոաո Կեյրուշը:
ԲԿՄԱ - «Ուրարտու»
Մարտի 20, ժամը՝ 19:00, Երևան, Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ
17 խաղ, ԲԿՄԱ-ն հաղթել է 2 անգամ, «Ուրարտուն»՝ 14, գրանցվել է 1 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 14-37
1-ին շրջան. 02.08.2025 ԲԿՄԱ - «Ուրարտու»՝ 1-1 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Բրունո Միշել 12՛, 1-1՝ Նարեկ Հովհաննիսյան 67՛:
2-րդ շրջան. 15.03.2026 «Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 4-1 (1-0)
Գոլերը՝ 1-0-2-0՝ Բրունո Միշել 10՛, 51՛, 3-0՝ Նիկոլաս Կալուկյան 81՛, 3-1՝ Դավիթ Հարությունյան 90՛, 4-1՝ Ալեքսանդր Լյովե 90+1՛:
ԲԿՄԱ՝ 7-րդ տեղ (15 միավոր), «Ուրարտու»՝ 3-րդ տեղ (33 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. ԲԿՄԱ-ն այս տարվա 2-րդ խաղում էլ զիջեց մրցակցին՝ կրելով ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին պարտությունը: Բանակայինների կազմում միակ գոլի հեղինակն «Ուրարտուի» նախկին սան Դավիթ Հարությունյանն էր, որն առաջին գոլը խփեց Fastex Պրեմիեր լիգայում:

2. «Ուրարտուն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 3-րդ հաղթանակը տարավ: Ռոբերտ Արզումանյանի սաներն առաջնության վերջին 11 հանդիպումներում անպարտելի են՝ տոնելով 6 հաղթանակ, 5 խաղ ավարտելով ոչ-ոքի: Վերջին պարտությունն առաջնությունում «Ուրարտուն» կրել է անցյալ տարվա սեպտեմբերի 14-ին՝ սեփական դաշտում 2-3 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»:
3. Նիկոլաս Կալուկյանի խփած գնդակը դարձավ Fastex Պրեմիեր լիգայում ԲԿՄԱ-ի հանդիպումներում գրանցված ընդհանուր 450-րդ գոլը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
ԲԿՄԱ՝ Գրենիկ Պետրոսյան - 3 գոլ:
«Ուրարտու»՝ Կարեն Մելքոնյան - 4 գոլ:
«Ալաշկերտ» - «Փյունիկ»
Մարտի 21, ժամը՝ 15:30, Արմավիր, Հակոբ Տոնոյանի անվան մարզադաշտ
50 խաղ, «Ալաշկերտը» հաղթել է 12 անգամ, «Փյունիկը»՝ 24, գրանցվել է 14 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 56-78
1-ին շրջան. 04.08.2025 «Ալաշկերտ» - «Փյունիկ»՝ 1-2 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Ջուլիեն Բատիոնո 41՛, 1-1՝ Ջուլիեն Բատիոնո 46՛, ինքնագոլ, 1-2՝ Դանիիլ Կուլիկով 78՛:
2-րդ շրջան. 15.03.2026 «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 1-0 (1-0)
Գոլը՝ 1-0՝ Մոմո Յանսանե 20՛:
«Ալաշկերտ»՝ 4-րդ տեղ (32 միավոր), «Փյունիկ»՝ 2-րդ տեղ (35 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Ալաշկերտն» ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտվեց «Փյունիկին»՝ չեմպիոնական մրցավազքում կարևոր 3 միավոր կորցնելով:
2. Իսկ ահա «Փյունիկը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ: Կրկին արդյունավետ խաղով աչքի ընկավ թիմի նորեկ Մոմո Յանսանեն, որը «Շիրակի» հետ նախորդ խաղում դուբլի հեղինակ էր դարձել: Իսկ Հենրի Ավագյանն առաջնության 4-րդ անընդմեջ խաղում դարպասն անառիկ պահեց:

3. Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 4 խաղերից 3-ում հաղթել է «Փյունիկը», մեկում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Փյունիկի» նկատմամբ ալաշկերտցիները տոնել են անցյալ տարվա օգոստոսի 18-ին՝ հյուրընկալվելիս առավելության հասնելով 2-0 հաշվով:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Ալաշկերտ»՝ Միհրան Մանասյան -11 գոլ:
«Փյունիկ»՝ Սարգիս Բալոյան, Կամո Հովհաննիսյան, Սերժ Դեբլե, Հովհաննես Հարությունյան - 4-ական գոլ:
5-րդ զգուշացման պատճառով հանդիպմանը չի մասնակցի ալաշկերտցի Կլայդեր Մասեդոն:
«Գանձասար» - «Արարատ»
Մարտի 21, ժամը՝ 19:00, Երևան, «Ջունիոր սպորտ» մարզադաշտ
4 խաղ, «Գանձասարը» հաղթել է 1 անգամ, «Արարատը»՝ 1, գրանցվել է 2 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 4-4
1-ին շրջան. 01.08.2025 «Գանձասար» - «Արարատ»՝ 1-1 (1-0)
Գոլերը՝ 1-0՝ Լյուկ Մերիլ 34՛, 1-1՝ Մուսա Կանտե 68՛:
42-րդ րոպեին Մամադու Դումբիան չիրացրեց 11մ հարվածը (բարձր):
2-րդ շրջան. 14.03.2026 «Արարատ» - «Գանձասար» ՝ 0-2 (0-0)
Գոլերը՝ 0-1՝ Բերտրան Մանի 49՛, 0-2՝ Լուկա Ռոդրիգես 56՛:
«Գանձասար»՝ 8-րդ տեղ (14 միավոր), «Արարատ»՝ 10-րդ տեղ (6 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Գանձասարը» Հայաստանի առաջնություններում առաջին հաղթանակը տոնեց «Արարատի» նկատմամբ: Կապանցիները հաջող են սկսել առաջնության գարնանային հատվածը: Նախորդ տուրում Կարեն Բարսեղյանի գլխավորած թիմը մարտական ոչ-ոքի էր գրանցել «Ուրարտուի» հետ (2-2):

2. «Վանի» հետ նախորդ խաղում ընթացիկ առաջնությունում վերջապես առաջին հաղթանակը տարած «Արարատը» Fastex Պրեմիեր լիգայում 350-րդ պարտությունը կրեց: Դա Հայաստանի առաջնությունների մասնակից թիմերի մեջ վատագույն արդյունքն է:
Դիմակայության լավագույն ռմբարկուն
«Գանձասար»՝ Բերտրան Մանի – 2 գոլ:
«Նոա» - «Շիրակ»
Մարտի 16, ժամը՝ 16:00, Աբովյան, Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր
24 խաղ, «Նոան» հաղթել է 13 անգամ, «Շիրակը»՝ 7, գրանցվել է 4 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 45-23
1-ին շրջան. 03.08.2025 «Նոա» - «Շիրակ»՝ 4-0 (2-0)
Գոլերը՝ 1-0՝ Մաթեուս Այաս 39՛, 2-0՝ Վիրժիլ Պինսոն 45+3՛, 3-0՝ Ներմին Զոլոտիչ 60՛, 4-0՝ Նարդին Մուլահուսեյնովիչ 87՛:
2-րդ շրջան. 16.03.2026 «Շիրակ» - «Նոա»՝ 0-2 (0-1)
Գոլերը՝ 0-1՝ Վալենտին Կոստակե 34՛, 0-2՝ Ներմին Զոլոտիչ 51՛:
«Նոա»՝ 5-րդ տեղ (29 միավոր), «Շիրակ»՝ 9-րդ տեղ (10 միավոր):
Հետաքրքիր փաստեր՝ հանդիպմանն ընդառաջ
1. «Նոան» շարունակեց այս տարվա հաղթական իր երթը՝ հայկական ֆուտբոլի մրցաշարերում տանելով 4-րդ անընդմեջ հաղթանակը: Սանդրո Պերկովիչի սաները Գյումրիում 2-0 հաշվով պարտության մատնեցին «Շիրակին»: Այդ խաղում Վալենտին Կոստակեն բացեց գոլերի հաշիվը նաև Fastex Պրեմիեր լիգայում: Իր առաջին գոլը «Նոայում» ռումինացի ֆուտբոլիստը խփել էր թիմի կազմում նորամուտի խաղում՝ Հայաստանի գավաթի քառորդ եզրափակչում գրավելով «Փյունիկի» դարպասը:

2. Իսկ ահա «Շիրակն» այս տարվա պաշտոնական 3-րդ խաղում էլ պարտվեց: Նախորդ տուրում շիրակցիները 3 անպատասխան գնդակ էին ընդունել «Փյունիկից», մինչև այդ էլ գավաթի քառորդ եզրափակիչ խաղում նվազագույն հաշվով պարտվել էին «Արարատ-Արմենիային»:
3. Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 11 հանդիպումներում «Նոան» մեծ առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ՝ տոնելով 9 հաղթանակ, մեկ խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով մեկ պարտություն: Այդ հաղթանակը «Շիրակը» տոնել է 2024թ. ապրիլի 27-ին՝ Գյումրիում առավելության հասնելով Մորի Կոնեի խփած միակ գոլի շնորհիվ:
4. Այս խաղում «Նոային» հաճելի հոբելյան է սպասում: Խփած առաջին գնդակը կլինի պաշտոնական մրցումներում թիմի հոբելյանական՝ 450-րդ գոլը:
Դիմակայության լավագույն ռմբարկուները
«Նոա»՝ Վլադիմիր Ազարով, Արթուր Միրանյան, Էրալդ Չինարի - 3-ական գոլ:
«Շիրակ»՝ Մորի Կոնե - 4 գոլ: