BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Այն ժամանակ ոչ ոք մեր մասին այդպես չէր խոսում․ Էնրիկեն հիշել է Սլոտի գովասանքներն ու խոսել քառորդ եզրափակիչի սպասվող հանդիպման մասին
20 Մարտ 2026

Այն ժամանակ ոչ ոք մեր մասին այդպես չէր խոսում․ Էնրիկեն հիշել է Սլոտի գովասանքներն ու խոսել քառորդ եզրափակիչի սպասվող հանդիպման մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի սպասվող  հանդիպումների մասին, որտեղ իր թիմը մրցելու է «Լիվերպուլի» հետ։

«Ես հիշում եմ անցյալ տարին, երբ «Լիվերպուլն» այս մրցաշարի լավագույն թիմն էր, խաղում էր անհավանական մակարդակով, և նրանց մարզիչ Առնե Սլոտը շատ բարձր էր արտահայտվում ՊՍԺ-ի մասին։ Այն ժամանակ ոչ ոք մեր մասին այդպես չէր խոսում։ Դա շատ դրական էր։ Մենք անհամբերությամբ սպասում ենք այս քառորդ եզրափակիչին։

Ուրեմն հիմա մենք ֆավորի՞տ ենք։ Ինձ բախտ է վիճակվել ունենալ անհավանական թիմ և շատ խելացի խաղացողներ։ Նրանք գիտեն, որ նման խաղերում ֆավորիտներ չկան. կան միայն երկու թիմեր, որոնք սովոր են նմանատիպ հանդիպումների։ Դա կլինի շատ հետաքրքիր և շատ հուզիչ,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։

Նախորդ հոդվածը
Պորտուգալիայի հայտացուցակը հայտնի է. Ռոնալդուն չի ընդգրկվել կազմում
Հաջորդ հոդվածը
Ռանոսը Այնտրախտի մեկնարկային կազմում է․ Ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։