BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Աշխարհի չեմպիոն դառնալը բոլորիս երազանքն է․ Կուարեժմա
21 Մարտ 2026

Աշխարհի չեմպիոն դառնալը բոլորիս երազանքն է․ Կուարեժմա

Պորտուգալիայի ազգային հավաքականի նախկին վինգեր Ռիկարդու Կուարեժման հայտարարել է, որ ազգային թիմի նպատակը պետք է լինի 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելը։

«Ես շատ հպարտ եմ, որ այն խաղացողները, ովքեր հանդես են եկել ինձ հետ, մեր երկրի համար նման կարևոր տիտղոս են նվաճել: Կարծում եմ՝ աշխարհի առաջնությունում հաղթելը բոլորիս երազանքն է: Մենք արդեն նվաճել ենք Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, և հիմա մեր նպատակն աշխարհի առաջնությունում հաղթելն է:

Կարծում եմ՝ դա կլինի «տորթի վրայի բալը», քանի որ մենք միշտ երազել ենք այդ մասին, բայց այդպես էլ հաջողության չենք հասել: Եվ իրականությունն այն է, որ այս թիմը, այս սերունդը մեծ հույս է ներշնչել մեր երկրին»,- ասել է լեգենդար ֆուտբոլիստը:

Հիշեցնեք, որ ԱԱ 2026-ում Պորտուգալիայի հավաքականն ընդգրկված է K խմբում, որտեղ մրցելու է Ուզբեկստանի և Կոլումբիայի հավաքականների հետ։ Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմի 3-րդ մրցակիցը հայտնի կդառնա մարտի 31-ին՝ որակավորման փլեյ-օֆֆ խաղերից հետո, որտեղ ուղեգիրը կվիճարկե Կոնգոյի ԴՀ-ն ու Նոր Կալեդոնիա-Ճամայկա զույգի հաղթողը։

Նախորդ հոդվածը
Ման․ Յունայթեդը 2 անգամ չկարողացավ պահել առավելությունն ու 1 միավորով հեռացավ Բորնմութից (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արթրիտը ցավոտ է, բայց ես դեռ կջախջախեմ ձեր 99,47%-ին․ Ջոն Ջոնս

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։