BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Ամեն ինչ, կամ ոչինչ. Օլմոն՝ Ատլետիկոյի հետ դիմակայության մասին
21 Մարտ 2026

Ամեն ինչ, կամ ոչինչ. Օլմոն՝ Ատլետիկոյի հետ դիմակայության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ սպասվող դիմակայության մասին։

«Մենք հենց այսպիսի սցենար էինք սպասում։ Կամ ամեն ինչ, կամ ոչինչ։ Մենք ունենք ներուժ և կարող ենք անցնել հաջորդ փուլ, եթե ցուցադրենք մեր լավագույն խաղը։

Մենք մոտիվացված ենք, հիշում ենք նաև, թե ինչ տեղի ունեցավ Իսպանիայի գավաթի խաղարկությունում, և չենք կարող մեզ թույլ տալ սայթաքել։

Ես արդեն մասնակցել եմ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի հանդիպման Բուդապեշտում, և մենք ցանկանում ենք նորից հայտնվել այնտեղ (մրցաշարի եզրափակիչը կայանալու է Բուդապեշտում)»,- ասել է Դանի Օլմոն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ՉԼ-ի 1/8 եզրափակիչում պայքարից դուրս թողեց «Նյուքասլին»՝ պատասխան խաղում 7 գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը։ «Ատլետիկոն» էլ 2 խաղերի արդյունքում հաղթեց «Տոտենհեմին»։

Չեմպիոնների լիգայի «Բարսելոնա»-«Ատլետիկո» 1-ին հանդիպումը կկայանա ապրիլի 8-ին, պատասխան խաղը՝ ապրիլի 14-ին։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ-Փյունիկ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
10 տարվա բանակցություններից հետո Միլուոլը 999 տարով վարձակալել է իր տնային մարզադաշտը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։