ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են|
Նյուրնբերգը հաղթեց խոշոր հաշվով․ Մկրտչյանը խաղաժամանակ չստացավ
21 Մարտ 2026

Նյուրնբերգը հաղթեց խոշոր հաշվով․ Մկրտչյանը խաղաժամանակ չստացավ

Գերմանիայի 2-րդ Բունդեսլիգայի 27-րդ տուրում «Նյուրնբերգն» ընդունել էր «Կայզերսլաութերնին» ու հաղթեց 3։0 հաշվով։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Լուկա Լոչոշվիլին (2'. 83') և Ադամ Մարխիևը (58', 11մ)։

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ստյոպա Մկրտչյանն ընդգրկված էր տանտերերի հայտացուցակում, սակայն խաղաժամանակ չստացավ։

Այս հաղթանակի շնորհիվ Միրոսլավ Կլոզեի գլխավորած թիմը 36 միավորով 9-րդ տեղում է։ «Կայզերսլաութերնը» 40 միավորով 7-րդն է։

Միջազգային խաղերով պայմանավորված դադարից հետո «Նյուրնբերգը» հաջորդ՝ 28-րդ տուրում կմրցի Բրաունշվայգի «Այնտրախտի» հետ, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։

Նախորդ հոդվածը
Տուրի կենտրոնական խաղում Փյունիկը հաղթեց Ալաշկերտին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Գանձասար-Արարատ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։