Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում եմ․ Արտետա
21 Մարտ 2026

Ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում եմ․ Արտետա

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի՝ տիտղոսներ նվաճելու հնարավորությունների և Անգլիայի լիգայի գավաթի առաջիկա եզրափակիչի մասին, որտեղ «զինագործները» մրցելու են «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Արտետայի գլխավորությամբ լոնդոնյան ակումբը մինչ այժմ նվաճել է երեք տիտղոս՝ Անգլիայի գավաթը (2019/20 մրցաշրջան) և Անգլիայի Սուպերգավաթը (2020 և 2023 թվականներին)։

«Ակնհայտ է, որ հաղթելու ձգտումը մեզ մոտ միշտ եղել է և դա չի փոխվում՝ կհաղթեմ ես մեկ, երկու, երեք, թե հինգ տիտղոս։ Բայց այո, դա դժվար էր ընդունել, քանի որ ես ցանկանում եմ հաղթել յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում եմ։

Երբ հայտնվում ես նման իրավիճակում և տարիներ շարունակ տիտղոսներ չես նվաճում, դա, իհարկե, ավելացնում է անհրաժեշտությունը, բայց նաև մոտիվացիան, որովհետև դու իսկապես դա ցանկանում ես։ Մենք ունենք այդ ձգտումը։ Դա շատ կարևոր է մեզ համար, և մենք արդեն որոշ ժամանակ է՝ ձգտում էինք դրան, իսկ հիմա հնարավորություն ունենք հասնելու մեր նպատակին։

Սակայն պետք է նաև հասկանալ, որ սպորտում երբեմն այլ խաղացողներ ու թիմեր ավելի լավն են լինում, քան դու։ Քո խնդիրն է կողքից քեզ նայելը, առավելագույնը ներդնելը և նրանցից լավը դառնալն է. հենց դրան էլ մենք ձգտում ենք»,- ասել է Արտետան։

Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը կկայանա վաղը՝ մարտի 22-ին ու կմեկնարկի 20։30-ին։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը ջախջախիչ հաղթանակ տարավ․ Սպերցյանը՝ գոլային փոխանցումների հեղինակ (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Միլանը հաղթեց Տորինոյին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։