BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացել է թենիսի հերթական միջազգային մրցաշարը
22 Մարտ 2026

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացել է թենիսի հերթական միջազգային մրցաշարը

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ավարտվեց մինչև 18 տարեկանների ITF J30 կարգի միջազգային 2-րդ մրցաշարը։
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց տվեց Առնո Ավետիսյանը՝ հասնելով զուգախաղի կիսաեզրափակիչ ու մենախաղի քառորդ եզրափակիչ։
 
Տղաների մենախաղում հաղթող դարձավ Մատվեյ Չերևատին (Ռուսաստան)՝ եզրափակիչում 2։0 (6:3, 7:5) հաշվով հաղթելով Նիկիտա Դավիդովսկիին (Բելառուս)։
Զուգախաղում հաղթեց Բելառուսը ներկայացնող Իվան Չարնիշով -Նիկիտա Դավիդովսկի զույգը՝ եզրափակիչում 2։0 (6։2, 7։6) հաշվով առավելության հասնելով Մարկ Հաիդ (Բելառուս) -Մարկ Պադաբեդ (Ռուսաստան) զույգի
կատմամբ։
 
Աղջիկների մենախաղի հաղթողը Ելիզավետա Տիմոխինան էր (Ռուսաստան), որը եզրափակիչում 2։0 (6։1, 6։1) հաշվով հաղթանակի հասավ Ալեքսանդրա Կարաբանովայի (Ռուսաստան) նկատմամբ։
 
Զուգախաղում ուժեղագույնը Ռուսաստանը ներկայացնող Մարիա Գրիգորևա-Ելիզավետ Տիմոխինա զույգն էր, որը հաղթանակի հասավ հայրենակիցների՝ Եվա Միսկո-Միրոսլավա Շիտայա զույգի նկատմամբ 2:0 (6:4, 6:4) հաշվով։

Նախորդ հոդվածը
Չելսին գոլ չի խփել վերջին 3 խաղում
Հաջորդ հոդվածը
Բորուսիայի հարձակվողը կարող է տեղափոխվել Բարսելոնա

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։