Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Զիդանը մոտ է Ֆրանսիայի հավաքականը գլխավորելուն
23 Մարտ 2026

Զիդանը մոտ է Ֆրանսիայի հավաքականը գլխավորելուն

Զինեդին Զիդանը կարող է դառնալ Ֆրանսիայի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում են ֆրանսիական  լրատվամիջոցները։

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալլոն Le Figaro-ին տված հարցազրույցում նշել է, որ արդեն գիտի Դիդյե Դեշամին փոխարինողի անունը։ 

Հաղորդվում է, որ նոր գլխավոր մարզչի նշանակման մասին պաշտոնապես կհայտարարվի հուլիսին։

Զիդանի մարզչական կարիերայի վերջին և միակ ակումբը եղել է «Ռեալ Մադրիդը», որը նա գլխավորել է 2016-ից 2018 թվականներին և 2019-ից 2021 թվականներին։ «Սերուցքայինների» հետ ֆրանսիացի մասնագետը երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, երկու անգամ՝ Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի սուպերգավաթը, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթը և ակումբային աշխարհի առաջնությունը։

Նախորդ հոդվածը
Հայ ձյուդոիստները մեդալ չեն նվաճել Մեծ սաղավարտի միջազգային մրցաշարում
Հաջորդ հոդվածը
Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։