Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն ու Tennis Europe-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
23 Մարտ 2026

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրն ու Tennis Europe-ը համագործակցության հուշագիր են ստորագրել

Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացել է Tennis Europe-ի տարեկան ընդհանուր ժողովը, որի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի նախագահ Հենրիկ Թորսյե Պեդերսոնի հետ։

Հուշագրի համաձայն՝ եվրոպական զարգացող երկրների մինչև 14 տարեկան լավագույն մարզիկները Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում հայ թենիսիստների հետ պարբերաբար անցկացնելու են ուսումնամարզական հավաք, որից հետո մասնակցելու են Ծաղկաձորում կայանալիք միջազգային մրցաշարին։

Ժողովի ընթացքում Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն աշխատանքային քննարկումներ է ունեցել միջազգային կազմակերպության մի շարք ներկայացուցիչների հետ՝ այդ թվում թենիսի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Հագերտի, Тennis Europe-ի գործադիր տնօրեն Մագնուս Գրոնվոլդի ու մի շարք երկրների ազգային ֆեդերացիաների նախագահների հետ։

Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գևորգ Կարամանուկյանն ու Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը։

Նախորդ հոդվածը
Կիոկուշին կարատեի Հայաստանի գավաթի մրցանակակիրները կմասնակցեն Աշխարհի գավաթին
Հաջորդ հոդվածը
Հանս-Դիտեր Ֆլիկը ճանաչվել է Լա Լիգայի ամսվա լավագույն մարզիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։