BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Պաշտոնական. Անտուան Գրիզմանը հեռանում է Ատլետիկոյից ու Եվրոպայից
24 Մարտ 2026

Պաշտոնական. Անտուան Գրիզմանը հեռանում է Ատլետիկոյից ու Եվրոպայից

Մադրիդի «Ատլետիկոն» հայտարարել է, որ հարձկվող Անտուան Գրիզմանը մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը: Ամռանը ֆրանսիացի հարձակվողը կմիանա ամերիկյան «Օռլանդո Սիթիին»:

«Ատլետիկոյի» թույլտվությամբ, Գրիզմանը մեկնել է ԱՄՆ՝ պայմանագիրը ստորագրելու: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստն «Օռլանդոյի» հետ համաձայնեցրել է երկու տարվա պայմանագիր՝ տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձով:

Գրիզմանն «Ատլետիկո» էր տեղափոխվել 2014 թվականին. 2019-ից 2022 թվականներին Անտուանը հանդես է եկել «Բարսելոնայում»: Ֆրանսիացին մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ խփած 211 գոլով: «Ատլետիկոյի» կազմում 35-ամյա հարձակվողը նվաճել է Իսպանիայի սուպերգավաթը, Եվրոպա լիգան և Եվրոպայի սուպերգավաթը:

Ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկոն» արդեն հասել է Իսպանիայի գավաթի եզրափակիչ և Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ: Լա լիգայում թիմը 16 միավորով հետ է առաջատար «Բարսելոնայից»:

Նախորդ հոդվածը
Վախեցել էի. Էրնանդեսը չի կարողացել դուրս գալ իր ավտոմեքենայից
Հաջորդ հոդվածը
Տակտիկական հարցեր, որոնք պետք է հասկանանք. Հայաստանի հավաքականի Նարեկների խոսքը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։