BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Հարգում եմ մեր մրցակցին, բայց կարծում եմ այսօր ավելիին էինք արժանի․ Վահե Գևորգյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)
10 Մարտ 2025

Հարգում եմ մեր մրցակցին, բայց կարծում եմ այսօր ավելիին էինք արժանի․ Վահե Գևորգյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Արարատ-Արմենիան» ոչ-ոքի (1:1) խաղաց «Վանի» հետ։

Խաղից հետո կայացել է «Վանի» գլխավոր մարզիչ Վահե Գևորգյանի հետխաղային ասուլիսը։ 

«Չափազանց էմոցիոնալ խաղ ստացվեց։ Երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի համար։ Չեմ խոսում խաղադաշտի որակի մասին, քանի որ երկու թիմերին էլ հավասարաչափ խանգարում էր։ Հասկանում ենք, որ հիմա ցանկացած բնական խաղադաշտ այս տեսքը կունենա։ Մենք ավելի ուշ հարմարվեցինք խաղադաշտին, քան մեր մրցակիցը։ Շատ արագ ոչ պարտադիր գնդակ բաց թողեցինք, ու դրանից հետո մտնել խաղի մեջ ու մամլիչ ֆուտբոլ խաղալ՝ իմ կարծիքով մենք արժանի էինք ավելիին, որովհետև մոտեցումներն ու պահերն ավելի շատ էին։ Հարգում եմ մեր մրցակցին, քանի որ շատ ուժեղ թիմ է։ Ամեն դեպքում՝ նման դասավորվող խաղում մեկ միավորն էլ մեզ համար վատ չէ»,-ասել է Վահե Գևորգյանը։

Մանրամասները՝ Sportmedia.am-ի տեսանյութում։ 

Նախորդ հոդվածը
Լևիկ Միքայելյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու նվաճեց Եվրոպայի Մ23 չեմպիոնի տիտղոսը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Սա մեր լավագույն խաղը չէր․ Վարդան Մինասյանի հետխաղային ասուլիսը (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։