BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Էդուարդ Սպերցյանը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը
25 Մարտ 2026

Էդուարդ Սպերցյանը դարձավ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը

Ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքի գնահատման մեջ մասնագիտացած Transfermarkt վիճակագրական կայքը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի տվյալները: Հայաստանի հավաքականի ու «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը բարձրացել է առաջին տեղ: Կիսապաշտպանը գնահատվում է 25 միլիոն եվրո:

Էդուարդի տրանսֆերային արժեքը նախորդ թարմացումից հետո անփոփոխ է մնացել, բայց նվազել է «Զենիթի» հարձակվող Ջոն Դուրանի գինը՝ 32-ից իջել է 25 միլիոն: Նույնքան արժե նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» առաջատար Ալեքսեյ Բատրակովի գինը: Նրանք երեքով կիսում են 1-3 տեղերը:

ՌՊԼ-ի ամենաթանկարժեք 10 ֆուտբոլիստներն ըստ Transfermarkt-ի (2026թ. մարտ).

1-3. Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար») – 25 մլն եվրո

1-3. Ջոն Դուրան («Զենիթ») – 25 մլն եվրո (-7 մլն եվրո)

1-3. Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ») – 25 մլն եվրո

4. Լուիս Էնրիկե («Զենիթ») – 24 մլն եվրո

5. Մատվեյ Կիսլյակ (ԲԿՄԱ) – 20 մլն եվրո

6. Ժեդսոն Ֆերնանդեշ («Սպարտակ») – 18 մլն եվրո

7. Պեդրո («Զենիթ») – 17 մլն եվրո (+2 մլն եվրո)

8. Ջոն Ջոն («Զենիթ») – 16 մլն եվրո (+5 մլն եվրո)

9-10. Վենդել («Զենիթ») – 15 մլն եվրո

9-10. Կոնստանտին Տյուկավին («Դինամո») – 15 մլն եվրո

Նախորդ հոդվածը
Նյուքասլը չի ​​հեռացնի Էդի Հոուին, չնայած Բարսելոնայից կրած 2:7 հաշվով պարտությանը և Պրեմիեր լիգայում 12-րդ տեղին
Հաջորդ հոդվածը
Հանուն հավերժության. Քոնոր Մակգրեգորը հաստատել է իր վերադարձը UFC 330 մրցաշարում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։