BazaResidence
Ռեալը պարտվեց Մալյորկային| Բավարիան, պարտվելով 2 գնդակի տարբերությամբ, հաղթանակի հասավ՝ խաղավերջում խփելով 3 գոլ․ Բայերը 6 գոլ խփեց (տեսանյութ)| Արարատ-Վան․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Ման․ Սիթին խոշոր հաշվով հաղթեց Լիվերպուլին․ Հոլանդը հեթ-տրիկ ձևակերպեց (տեսանյութ)| Ակրոնը վերջին 5 խաղից 4-ում պարտվել է․ Սևիկյանը Մոսկվայի ԲԿՄԱ-ի դեմ խաղաց 16 րոպե | Մենք միշտ ազնիվ ենք․ Արտետան՝ ֆուտբոլիստների առողջական վիճակի մասին|
Սանտյագո Բերնաբեու ստադիոնը դառնալու է թենիսի կորտ (լուսանկար)
25 Մարտ 2026

Սանտյագո Բերնաբեու ստադիոնը դառնալու է թենիսի կորտ (լուսանկար)

Մադրիդի «Ռեալի» «Սանտյագո Բերնաբեու» մարզադաշտում կհայտնվեն ժամանակավոր մարզումային կորտեր։ Դրանց վրա մոլորակի առաջատար թենիսիստները կնախապատրաստվեն Մադրիդի՝ Մասթերս և WTA-1000 կարգի մրցաշարերին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Ֆուտբոլային մարզադաշտը թենիսիստների համար հարթակ կդառնա ապրիլի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։ Մարզումներն այնտեղ կանցկացվեն օրվա առաջին կեսին։ Ստադիոնի խոտածածկը կհեռացվի (կիջեցվի ստորգետնյա պահեստարան) այն ընթացքում, երբ Մադրիդի «Ռեալը» հանդես կգա արտագնա խաղերում։

Մադրիդի «Մասթերսը» կկայանա ապրիլի 22-ից մայիսի 3-ը, իսկ կանանց մրցաշարը՝ ապրիլի 21-ից մայիսի 2-ը։ Մրցումները կանցկացվեն գրունտային ծածկույթի վրա։

 

Նախորդ հոդվածը
Աշխարհի առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչները հաղթահարել են որակավորման փուլը
Հաջորդ հոդվածը
Դեժավյո՞ւ. Ռեալ-Բարսելոնա՝ 2:6

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։