Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Սևիկյանն Ակրոնի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թվում է
26 Մարտ 2026

Սևիկյանն Ակրոնի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների թվում է

Transfermarkt-ը տեղեկություն է հրապարակել Տոլյատիի «Ակրոնի» չորս ամենաթանկարժեք խաղացողների մասին։

Թիմի ընդհանուր արժեքը գնահատվել է 26.6 միլիոն եվրո (2.495 միլիոն ռուբլի)։ Երրորդ տեղը կիսել են կենտրոնական կիսապաշտպան Քրիստիան Բիստրովիչը և Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Սևիկյանը, որը վարձակալությամբ է տեղափոխվել «Ֆերենցվարոշից»։ Երկուսն էլ գնահատվել են 1.8 միլիոն եվրո (168.85 միլիոն ռուբլի)։

24-ամյա Սևիկյանն անցած տարի է միացել «Ակրոնին»։ Նրա վարձակալության պայմանագիրը հունգարական ակումբի հետ լրանում է մրցաշրջանի ավարտին։ Դեռևս Էդգարը  Ռուսաստանի առաջնությունում և գավաթի խաղարկությունում անցկացրած 14 խաղում կատարել է ընդամենը մեկ գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
Մբապե. Չեմ կարող պատկերացնել Աշխարհի առաջնությունը առանց Նեյմարի, բայց չեմ վիճի Անչելոտիի հետ
Հաջորդ հոդվածը
2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի՝ մարտի 26-ի խաղացանկը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։