BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Խաղը դինամիկ դարձնելու փորձ. ֆուտբոլի կանոնների փոփոխություն
26 Մարտ 2026

Խաղը դինամիկ դարձնելու փորձ. ֆուտբոլի կանոնների փոփոխություն

ՖԻՖԱ-ն նախատեսում է ֆուտբոլի կանոնների փոփոխություններ կատարել 2026 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, հայտնում է ինսայդեր Գաստոն Էդուլը:

Փոփոխությունների հիմնական կետերը.

Փոխարինումների ժամանակ փոխարինվող խաղացողն ունի առավելագույնը 10 վայրկյան խաղադաշտը լքելու համար: Եթե նա ուշանում է, փոխարինումը հետաձգվում է մեկ րոպեով, և թիմը ժամանակավորապես մնում է թվային փոքրամասնությամբ:

Գնդակիը խաղի մեջ մտցնելիս՝ եզրային նետումների և դարպասից հարվածների համար կկիրառվի 5 վայրկյանի սահմանափակում: Եթե կանոնը խախտվի, գնդակի տիրապետումը կանցնի մրցակցին:

Բժշկական օգնությունը՝ դաշտից դուրս. Խաղադաշտում բժշկական օգնություն ստացող ֆուտբոլիստը պետք է լքի խաղադաշտը և սպասի մեկ րոպե, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասվածքը հասցվել է կանոնների խախտման հետևանքով, որի համար մրցակիցը պատժվել է դեղին կամ կարմիր քարտով:

VAR. Մրցավարների տեսակրկնապատկման համակարգը (VAR) հնարավորություն կունենա վերանայել երկրորդ դեղին քարտերը, որոնք հանգեցնում են հեռացման, ինչպես նաև սխալ նշանակված անկյունային հարվածները:

Մրցավարի հետ հաղորդակցում. Կխստացվի այն կանոնը, ըստ որի՝ միայն թիմի ավագը կարող է մոտենալ մրցավարին պարզաբանումներ ստանալու համար: Այլ ֆուտբոլիստների նման փորձի դեպքում կարող են ստանալ դեղին քարտ:

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ամռանը երեք երկրներում՝ ԱՄՆ, Կանադա և Մեքսիկա:

 

Նախորդ հոդվածը
Ռեալը մոտենում է աստղային տրանսֆերին. ֆուտբոլիստի ակումբը չի խոչընդոտի գործարքին
Հաջորդ հոդվածը
Հայաստանի հավաքականի հնարավոր մրցակիցների խաղում 1 գոլ գրանցվեց

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։